Նիկոլական կոնցլագերային ռեժիմը ապագա չունի Ծեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվել Թևանյանի կամքն անկոտրում է, թիմն էլ է՛լ ավելի ամուր է կանգնած նրա կողքին և անելու է ամեն ինչ, որ արդարությունն օր առաջ վերականգնվի
23
ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի թրքասեր և հայուրաց ռեժիմի քպ-ական խուլիգանները Երևանի ավագանու նիստում հարձակվեցին հայ մարդկանց վրա Փաշինյանը փորձում է Հայաստանում ձևավորել վախի մթնոլորտ, ստալինյան ռեժիմ՝ 37 թվականի տեսքով, որպեսզի կարողանա պահպանել կեղծված ընտրության իր արդյունքները Հակաժողովրդավարական ռեժիմը շարունակում է հարձակվել ընդդիմադիրների վրա, այսօրվա թիրախը Իշխան Սաղաթելյանն է Փաշինյանը Հայաստանում հակասահմանադրական կարգ է հաստատել. Ստեփան Դանիելյան Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական տվեց իր պաշտոնից, տարոսը՝ Նիկոլ Փաշինյանին Իրանը Փաշինյանի իշխանությանը մեղադրում է դավաճանության մե՞ջ Պատերազմ Արցախում
Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ Դեմ ենք, որ «Զանգեզուրի նախագիծը» ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար հող ստեղծի. «5-րդ ալիքի» բացառիկ հարցազրույցը՝ Իրանից Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ եւ դասական իմաստով Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան՝ իրենց Փաշինյանին սատարելու համար․ Politico ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Հայտնաբերվել է հունիսի 6-ից որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Նիկոլական կոնցլագերային ռեժիմը ապագա չունի Ավա՞զ, թե՞ ասֆալտ ենք ուտելու. Եվրոպան ասում է՝ ՌԴ-ի հետ խզե՛ք կապերը, տոկոսով փող տամ. ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի վերջն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանի Խուդաթյանը Կոսին 7 հատ ծիրան է տարել Ծեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվել Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել Թևանյանի կամքն անկոտրում է, թիմն էլ է՛լ ավելի ամուր է կանգնած նրա կողքին և անելու է ամեն ինչ, որ արդարությունն օր առաջ վերականգնվի Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գլnւխ կտրnղ թշնшմnւն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանի բնակարանից ոչինչ չեն գտել. Փաստաբան Երևանի Ամիրյան փողոցը անվանակոչվեց Պապ թագավորի անունով Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Փաշինյանի թրքասեր և հայուրաց ռեժիմի քպ-ական խուլիգանները Երևանի ավագանու նիստում հարձակվեցին հայ մարդկանց վրա Փաշինյանը փորձում է Հայաստանում ձևավորել վախի մթնոլորտ, ստալինյան ռեժիմ՝ 37 թվականի տեսքով, որպեսզի կարողանա պահպանել կեղծված ընտրության իր արդյունքները Հակաժողովրդավարական ռեժիմը շարունակում է հարձակվել ընդդիմադիրների վրա, այսօրվա թիրախը Իշխան Սաղաթելյանն է ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով 500 եվրոյի զգեստ՝ 53 հազար դրամ աղքատության շեմ ունեցող երկրում ԱԱԾ-ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա

«Սասնա Ծռերը» պահանջելու են նաև Նաիրի Հունանյանի ազատությո՞ւնը. Կամ ինչո՞ւ են լռում Բոլթոնի ու Մամեդյարովի խոսքերի վերաբերյալ

Այսօրվա՝ «Սասնա Ծռերի» ղեկավար կազմի մամլո ասուլիսի գլխավոր թեման, այսպես կոչված, «Անցումային արդարադատության» դրույթների կիրառումն էր Հայաստանում:

Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ հանրության մեծ մասի մոտ այս կառույցը ասոցացվում է «Ծովից ծով Հայաստան» գաղափարի, ռուսական բազաները Հայաստանից դուրս բերելու, անարդարության դեմ պայքարի և զինված ապստամբության հետ, որը ոմանք կոչում են ահաբեկչություն: Բայց զարմանալին այն է, որ այս շրջանակները վերջին ժամանակներս քիչ են խոսում Ղարաբաղի մասին, «Ծովից ծովի» մասին: Նույնիսկ Մամեդյարովի ու Իլհամ Ալիևի խոսքերը իրենց արդեն չի հետաքրքրում, քանզի սրանց միակ խնդիրը դարձել է «Անցումային արդարադատության» կիրառման դրույթը մեր երկրում:

Իսկ ի՞նչ է դա նշանակում, կհարցնի շարքային ընթերցողը: Թե ովքե՞ր են իրականում այս մարդիկ և ո՞ւմ պատվերն են կատարում, մի առանձին խոսակցության թեմա է: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ Բոլթոնի այցից հետո, երբ վերջինս խորհուրդ էր տալիս մեզ փոխել մեր «հին կարծրատիպերը» մեր հարևանների վերաբերյալ, սրանցից ծպտուն անգամ դուրս չեկավ: Մինչդեռ «Ծովից Ծովի» կողմնակիցները պիտի պիկետներ կազմակերպեին ԱՄՆ դեսպանատան մոտ: Սակայն ավաղ, սրանց ծրագրերը բոլորովին այլ բնույթ ունեն, իսկ ռազմահայրենասիրական հռետորաբանությունը հանրության առավել պարզունակ ու միամիտ զանգվածների համար է նախատեսված:

Այս կառույցի վերաբերյալ ամբողջական վերլուծությանը մենք դեռ կանդրադառնանք հետագայում, իսկ այսօր կանգ առնենք այն խնդրին, որի մասին, կոնկրետ խնդիրներ հետապնդելով, խոսում են երեք շրջանակներ՝ «Սորոսի»-ի հիմնադրամը և նրան մոտ կանգնած շրջանակները, «Սասնա Ծռերը» և Փաշինյանի շրջապատի մի մասը:

Մենք այսօր նաև չենք անդրադառնա, թե ինչի կհանգեցնի հայաստանյան տնտեսությանը, եթե կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում մեզ մոտ կիրառվի այդ չարաբաստիկ «Անցումային արդարադատության» դրույթը: Ի դեպ, համաշխարհային պրակտիկայում այս գործիքակազմը կիրառվել է բացառապես քաղաքական հետապնդումների մասով:

Դրա մասին էլ մենք մանրամասն կներկայացնենք, թե ինչի է կիրառվել և ինչ խնդիրներ է դրանով լուծվել Իսպանիայում, Չիլիում, Արգենտինայում և այլն: Հատուկ շեշտենք, որ սկզբնական կապիտալի կուտակման բացահայտումների վերաբերյալ միջազգային փորձին ոչինչ հայտնի չէ, քանզի այդ քայլով երկրի տնտեսությունը հնարավոր կլինի ամբողջովին կազմալուծել: Թե ինչու և ովքեր են ուզում դրսում Հայաստանի տնտեսությունը կազմալուծել, կարծում ենք հասկանալի է բոլորի համար: Դրանից հետո հեշտ կլինի համոզել հայ հանրությանը՝ հրաժարվել «հին կարծրատիպերից»՝ մեր հարևանների վերաբերյալ:

Բայց դա էլ չենք քննարկի այսօր, այլ պարզապես կփորձենք մոդելավորել, թե ինչ կլինի, եթե Վարուժան Ավետիսյանի ու Գարեգին Չուքասզյանի գաղափարները՝ «Ապստամբության իրավունքի» մասով, կյանքի կոչվեն մեր երկրում:

«Ապստամբության իրավունքը» դրսում և Հայաստանում

«Ապստամբության իրավունքի» թեզը հայտնի էր դեռ հին ժամանակներից: Օրինակ Յոհան Սոլսբերիացին իր աշխատանքներում գրում էր, որ «Բռնապետին սպանելը ոչ միայն արդարացի է, այլև ճիշտ է և օրինական»: Հետագայում այս դրույթը ակտիվորեն սկսեց օգտագործել նաև այնպիսի աշխարհահռչակ լիբերալ լուսավորիչ, ինչպիսին Ջոն Լոքն էր: Հենց այդ հանգամանքն էլ մեծ ազդեցություն թողեց նրա վրա, որ այս սկզբունքը մտավ նույնիսկ ԱՄՆ-ի Անկախության Հռչակագրի մեջ: Հետագայում դա օգտագործեցին նաև ֆրանսիացի հեղափոխականները: Օրինակ՝ 1789-ի քաղաքացու իրավունքի և ազատության հռչակագրի 2-րդ հոդվածը հենց այս դրույթի մասին է: Ֆրանսիացիները նույնիսկ առաջ գնացին ամերիկացիներից և ավելի խստացրեցին այս դրույթը, որտեղ մասնավորապես նշվում է հետևյալը. «Եթե Տիրիակալը խախտում է ժողովրդի սուվերեն իրավունքը, ապա ապստամբները իրավունք ունեն նույնիսկ նրան սպանելու»: Հավելենք, որ այս դրույթը մտած է այսօրվա Ֆրանսիական Սահմանադրության մեջ, որն ընդունվել է 1958-ի հոկտեմբերի 4-ին:

Ամփոփելով վերը նշածը, կարող ենք ասել, որ իրոք որոշ հայտնի երկրներում «Ապստամբության իրավունքի» սկզբունքը գործում է: Սակայն երկրների մեծ մասը մերժում է այս թեզը և քաղաքագետների ու իրավաբանների մեջ այս հարցում միասնական կարծիք չկա:
Սա, ինչ վերաբերում է դրսի փորձին:

Ինչպե՞ս են այս դրույթին վերաբերում Հայաստանում

Երբ «Սասնա ծռերը» խոսում են այս դրույթի անհրաժեշտության մասին, պարզ երևում է, որ նրանք այս դրույթի իրական բովանդակությանը ծանոթ չեն: Նրանց ինչ որ մեկը դրսից հուշել է, քանզի այսչափ պարզունակ չէին ներկայացնի իրենց ուզածը: Ինչ խոսք, այս թեման էլ կարելի է քննարկման առարկա դարձնել, սակայն այն չի կարող կիրառվել հետին թվով:

Փորձենք հասկանալ, թե ինչ կստացվի, եթե այս ամենը կյանքի կոչվի մեր երկրում:

Եթե «Սասնա ծռերը» ապստամբներ են, ապա իրոք պիտք է նույնիսկ ոստիկաններին սպանողները արդարացվեն: Բայց այդ դեպքում պետք է արդարացվի նաև Նաիրի Հունանյանը: Ինչո՞վ է Նաիրին պակաս, ասենք Սեֆիլյանից կամ Վարուժանից:

Երբ Նաիրին սպանում էր Վազգեն Սարգսյանին, նույնպես հիմնավորում էր այն իր ընդվզման իրավունքով: Քանզի Վազգեն Սարգսյանը 1996-ին ճնշել էր ժողովրդի ընդվզումը: Ըստ «Սասնա ծռերի»՝ եթե կարելի էր ապստամբել Սերժ Սարգսյանի բռնապետական ռեժիմի դեմ, ապա ինչո՞ւ Նաիրր Հունանյանին չէր կարելի ընդվզել Վազգեն Սարգսյանի բռնապետական ռեժիմի դեմ: Չէ որ «Ապստամբության իրավունքի» առջև հավասար են՝ և՛ «Սասնա ծռերը», և՛ Նաիրի Հունանյանը:

Շարունակելով այս տրամաբանությունը՝ նշենք հետևյալը. եթե Քոչարյանը խախտել է սահմանադրական կարգը, ըստ «Ապստամբության իրավունքի» դրույթի, ապա նույն ձևով այդ կարգերը խախտել են նաև Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը, և ուրեմն նրանք էլ պիտի պատասխանատվության կանչվեն: Իսկ դա կնշանակի, որ Հայաստանի 28 տարվա պատմության ընթացքում մենք ունեցել ենք միմիայն «հանցավոր իշխանություններ»:

Թե ինչ հետևանքների կբերի այս ամենը Հայաստանի համար, մենք մանրամասն կներկայացնենք մեր հաջորդ վերլուծություններում:

Բայց մի հարցում, «ծռերը» ճիշտ են. եթե Քոչարյանին մեղադրում են «Սահմանադրական կարգը» խախտելու մեջ, ապա անխուսափելիորեն առաջ է գալու Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի մեղադրվելու հանգամանքը, քանզի ընտրովի մեղադրանքները կբերեն երկրի իրավական համակարգի փլուզմանը:

Կամ մենք ընդունում ենք «Ապստամբության իրավունքի» թեզը, կամ՝ ոչ. սա է դիլեման:

Այստեղ կա երեք տարբերակ:

Տարբերակ առաջին

Մենք ընդունում ենք այս դրույթը և հայտարարում ենք, որ այն կիրառելի է նաև անցած 28 տարիների համար: Այս դեպքում մենք երկիրը քաղաքական քաոսի մեջ կդնենք և կարճ ժամանակահատվածում կկորցնենք նաև Ղարաբաղը, միգուցե նաև պետականությունն ընդհանրապես, այն ինչ ցանկանում են մեր դրսի «բարեկամները»:

Տարբերակ երկրորդ

Մենք Սահմանադրության մեջ փոփոխություն ենք իրականացմնում՝ հարմարեցնելով այն «Ապստամբության իրավունքի» հայեցակարգի հետ, բայց միաժամանակ նշում, որ այն կիրառելի կլինի օրենքի փոփոխությունից հետո և հետադարձ ուժ չի ունենա:

Այս դրույթը նույնպես վիճելի է: Միգուցե դա կարող է կանխել իշխանությունների լճացումը, բայց և միաժամանակ անկայունության մեծ տարր կմտցնի երկրի քաղաքական կյանքի մեջ:

Տարբերակ երրորդ

Այս դրույթը մերժվում է ամբողջովին, քանզի իր մեջ պարունակում է անկայունության մեծ վտանգ. չլուծված Ղարաբաղյան խնդրի պարագայում «ապստամբության իրավունքի» կոնցեպտը կարող է դրսի ուժերի համար միջամտելու գործիք դառնալ:

Մենք կարող ենք շարունակել այս ամենը քննարկել, բայց, ցավոք, պիտի նշենք, որ այս դրույթը մեզ գցված է դրսից և կոնկրետ նպատակներով:

Ահա թե ինչու ենք կրկին հորդորում Փաշինյանի վարչակազմին զերծ մնալ էպատաժային գնահատականներից՝ կախված լինի դա կոռուպցիայի թեմային, մարտի 1–ի գործին, թե «Անցումային արդարադատության» կոնցեպտին:
Քանզի «պանդորայի արկղը» բացելուց հետո, այն երբեք չի փակվի, մենք կկորցնենք մեր զարգացման վերջին հնարավորությունը, ներքին անկայունությունը կազդի նաև Ղարաբաղի վրա, իսկ դրանից հետո Հայաստանում կարող է սկսվել համատարած վենդետաների շարքը: Պահը շատ ավելի լուրջ է, քան ոմանք հասկանում են. սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>