Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան
6
Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան ԱԱԾ դիմակները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Պատերազմ Արցախում
«Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությունների Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Բիզնես խլելը Հայաստանում օրինաչափ է դառնում Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ «Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ. հայտարարություն Մաhաgել է վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատն ուղղակի տոմս է դեպի կալանավայր. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան Փաշինյանը մեկնել է Ռուսաստան, որը իրեն չի շնորհավորել (դեռ) ՀՀ իշխանությանը շարունակում է պետական և սահմանադրական կարգի հետևողական ապամոնտաժումը. ՀԱԿ ԱԱԾ դիմակները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը Ճիշտը «Ուժեղ Հայաստան»-ի կողմից մանդատների վերցնելն է. Նարեկ Կարապետյան Թրամփի հրեշավոր մղումները. նա ափսոսում է, որ ավելի շատ մարդ չի սպանել. Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ Միխայիլ Միշուստինը Եկատերինբուրգում «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ ՍԴ որոշումը քաղաքացուն ուղղված ուղերձ էր առ այն, որ իշխանության իրական աղբյուրն ամենևին էլ քաղաքացին չէ. «Միասնության թևեր» Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Հարկայինը գրոհում է բիզնեսի վրա. Բիզնեսին 1 շաբաթ ժամանակ կտան ՍԴ–ն գտնվում է գործող վարչախմբի ակնհայտ թելադրանքի տակ, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը. «Հայաքվե» ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Ռուսաստանցի թյուրքագետը Երևանի գիտաժողովում. ռուսաստանյան էներգապաշարները հնարավոր չէ փոխարինել որևէ այլ պաշարով Ռուսաստանը ամենագլխավոր դերն է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում

«Նոր տարվա դիմաց մեզ փաստի առաջ կանգնեցրին». պայմանագրային զինծառայողներին կանչել են ՊՆ, ասել են՝ դիմում գրեք. նրանք հայտնվել են անելանելի վիճակում

Աբովյան քաղաքի դեղորայքի բազայի պայմանագրային զինծառայողները հայտնվել են անելանելի վիճակում։ Այս մասին 168.am-ին տեղեկացրին հենց իրենք՝ դեղորայքի բազայի պայմանագրային զինծառայողները։ 2008թ. պայմանագրային զինծառայող համարվող Աշոտ Հովհաննիսյանը մեզ ասաց, որ օրերս ՊՆ-ից իրենց տեղեկացրել են, թե այսուհետ քաղաքացիական աշխատողներ են համարվելու, իսկ աշխատավարձը կրճատվելու է 40 տոկոսով։

«Վերջին ամիսներին խոսակցություններ կային, որ կրճատումներ պետք է լինեն, բայց մեկ օրվա մեջ որոշեցին, որ կրճատումներ չեն լինելու, լինելու են հաստիքային փոփոխություններ, և մենք դառնալու ենք քաղաքացիական աշխատողներ, անելու ենք նույն գործողությունը, ինչ պայմանագրային զինծառայող եղած ժամանակ ենք արել: Այսինքն՝ իրականացնելու ենք պահակային ծառայություն, աշխատավարձն էլ 107.000 դրամից դառնում է մոտ 65.000։ Մեզ կանչեցին ՊՆ ու ասացին՝ դիմում գրեք, որ քաղաքացիական աշխատող մնաք։ Ասացին՝ կարող եք տվյալները թողնել կադրերի բաժնում, բայց մի ամիս ժամանակ է տրվում, որ ուրիշ տեղ գործ լինի, առաջարկենք, աշխատեք։ Մենք էլ ասացինք, որ տվյալ զորամասում աշխատելու պայմանագիր ենք կնքել 3 տարով, և, եթե խզում ենք, պատասխանատվության ենք ենթարկվում, բայց եթե դուք եք խզում, ոչ մի պատասխանատվության չե՞ք ենթարկվում»,- ասաց Աշոտ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ պայմանագրային զինծառայողները խնդրել են սպասել մինչև պայմանագրի ժամկետի լրանալը, բայց ՊՆ-ից իրենց ասել են, թե դա հնարավոր չէ.

«Ասացին՝ օրենք է դուրս եկել, որ պետք է կամ կրճատվեք, կամ քաղաքացիական աշխատողներ դառնաք։ Այս ընթացքում շատերն են կրճատվել, ու կադրերի բաժնից իրենց որևէ աշխատանք չեն առաջարկել, բոլոր զորամասերում են կրճատումներ եղել, ու աշխատանք գտնելը գրեթե անհնար է։ Մարդ կար, որ այսքան ծառայելուց հետո պետք է զինվորական թոշակի անցներ, հիմա էլ չի գնալու զինվորական թոշակի։ Մենք օգտվում էինք բժշկական ծառայություններից, հիմա չենք օգտվելու։ Մենք իրականացրել ենք պահակային ծառայություն, և բեռների բարձում, բեռնաթափում։ Հիմա ասում են՝ միայն պահակություն ենք անելու, բայց ունեն 2 բանվոր, եթե նրանք բացակայում են, մեզ այսպես թե այնպես կանչելու են։ Իմ պայմանագրի լրանալուն դեռ 2 տարի կար, ես այնտեղ աշխատում եմ 2008թ.»։

Աշոտ Հովհաննիսյանն ասաց, որ նախկինում իրենց չի թույլատրվել երկրորդ աշխատանք ունենալ, իսկ հիմա ասել են, թե կարող են երկրորդ աշխատանք գտնել.

«Նախկինում ասում էին՝ օրենքը թույլ չի տալիս, որ զինվորական լինելով՝ երկրորդ գործ անես, որովհետև հանգստի համար տրամադրվող երկու օրը նրա համար է, որ հետո կարողանանք նորմալ ծառայություն իրականացնել, ծառայության ընթացքում չքնել, իսկ հիմա առաջարկում են ուրիշ տեղ էլ աշխատել, բայց մեզ ոչ մեկն աշխատանքի չի ընդունի, որովհետև մեկ օր ծառայություն իրականացնելուց հետո հոգնած պետք է գնանք ուրիշ տեղ աշխատանքի, իսկ դա ոչ մեկը չի ուզում»։

Պայմանագրային զինծառայողն ասաց, որ նույն բանն է տեղի ունեցել նաև այլ զորամասերում, Մուրացանի ու Կանազի հոսպիտալներում.

«Կանազի հոսպիտալի աշխատողները դիմում են գրել, որ, եթե քաղաքացիական աշխատողներ են դառնալու, գոնե աշխատավարձը բարձրանա, բայց չեն բարձրացրել։ ՊՆ-ից ասում են, թե օրենքը շուտվանից է գրված եղել, նոր է ընդունվել, գնացեք՝ երկրորդ աշխատանք գտեք։ Նախկինում մի երկու անգամ 10 տոկոս աշխատավարձ են բարձրացրել, ամեն տարի Նոր տարուց հետո հույս էինք ունենում, որ պետք է մեր աշխատավարձը բարձրանա, բայց այս Նոր տարվա դիմաց 40 տոկոսով մեր աշխատավարձը նվազեցրին։ 10 տարի առաջ 60 հազարով ենք աշխատել, հիմա նորից մեզ 10 տարի հետ գցեցին, ու դարձրին 60 հազար, մեզ կանգնեցրին փաստի առաջ»։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ օրենսդրական փոփոխություն է եղել, ինչի արդյունքում տարբեր ստորաբաժանումներ օպտիմալացվում են, ստատուս է փոխվում, իրենց ծառայության բնույթն է փոխվում, և այլն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>