Ավտոմեքենան ընկել է ձորը. կան տուժածներ
Դիտել նաև
20 օր գիշերային ժամերին մի շարք փողոցներ միակողմանի փակ կլինի
Անկանխիկ գործարքների դեպքում 5000 դրամի փոխարեն, 6000 հետվճար կստանաք
Կոտայքի լեռնային գոտիներով 15 հոգանոց արշավախումբը մոլորվել է
Սկսել են այլևս չհիշատակել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները․ Կարեն Ճշմարիտյան
Արցախը կորցնելու հետևանքները դեռ չեն գիտակցվում. Կարինե Նալչաջյան (տեսանյութ)
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածներ Լ. Ե.-ը (1948 թ.) և Ս. Ս.-ը (1952 թ.) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել մեքենայից և տեղափոխվել Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

