Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան
24
ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Պատերազմ Արցախում
Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)

ԲՀԿ-ական կեղծ դիտորդների ցուցակում հայտնվել է անգամ Լիլիթ Մակունցի հայրը. ԻՔՄ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադրած «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հայտ էին ներկայացրել մեկ տասնյակից ավելի ՀԿ-ներ, որոնց մեջ կային ինչպես հայտնի իրավապաշտպան ՀԿ-ներ, այնպես էլ անհայտ անուններով ու ծագմամբ կազմակերպություններ։

«Հետքը» նոյեմբերի 24-ին գրեց այդ ՀԿ-ների մասին, ինչից հետո ավելի քան 21 500 դիտորդներ ներկայացրած 4 ՀԿ-ներից 3-ի հավատարմագրումը չեղարկվեց ԿԸՀ-ի կողմից։ Փոխարենը, սակայն, դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորություն ստացավ «Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ-ն, որը, տարօրինակ զուգադիպությամբ, ներկայացրել էր 5 406 դիտորդ՝ ճիշտ այնքան, որքան ներկայացրել էր ԿԸՀ-ի կողմից մերժված «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ն։

Հաշվի առնելով դիտորդների այդպիսի մեծ թիվը, ինչպես նաև ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումն այն մասին, որ իր մահացած հոր անունը հայտնվել է «Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ դիտորդների ցուցակում, «Իրազեկ քաղաքացիների միավորման» FIP.am-ի թիմը որոշեց ուսումնասիրել այդ ցուցակը։

Մենք, նախ, որոշեցինք դասավորել դիտորդների ցուցակն այբբենական կարգով, ինչի արդյունքում մի հետաքրքիր օրինաչափություն ստացվեց։ Մասնավորապես, ակնհայտ դարձավ, որ ցուցակում առկա են բազմաթիվ կրկնվող անուններ (կրնվում է անունը, ազգանունը և հայրանունը), որոնք, սակայն, ընտրողների ռեգիստրում հանդիպում են ընդամենը մեկ անգամ, իսկ որոշ դեպքերում էլ՝ ընդհանրապես բացակայում են։

Այսպես, վերոնշյալ ՀԿ-ի դիտորդների ցուցակում 5 406-ից 1 120 անուն նշված է ավելի քան մեկ անգամ, այնինչ այդ տվյալներով մարդիկ միակն են ՀՀ ընտրողների ռեգիստրում, (որը հասանելի է ԿԸՀ-ի կայքում)։


381 անուն ընդհանրապես չկա ընտրողների ռեգիստրում (այս անձինք կամ մահացած են, կամ անչափահաս են, կամ ՀՀ քաղաքացիներ չեն, կամ պարզապես հորինված են), իսկ 512-ի դեպքում երկու և ավելի նույնանուն դիտորդների տվյալները նույն քանակով կային նաև ռեգիստրում (քիչ հավանական զուգադիպություն է, որ նույն ՀԿ ցուցակում կարող են հանդիպել լիովին նույն տվյալներ ունեցող անձինք)։


Ուշագրավ է նաև այն, որ ցուցակն ուսումնասիրելիս մեզ հանդիպեցին նաև բավականին հայտնի անուններ, որոնց առկայությունը «Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ դիտորդների ցուցակում առնվազն զավեշտալի է։

Պարզվեց, որ, ի թիվս այլոց, «Աբովյանի ուսանողական խորհրդի» կազմով «դիտորդություն» են իրականացրել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանը, մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հայրը՝ Կամո Մակունցը, ինչպես նաև բազմաթիվ անձինք, որոնք երկրում չեն եղել, եղել են տարբեր կուսակցությունների վստահված անձինք, հանձնաժողովի անդամներ կամ պարզապես մարդիկ, որոնք, բացի ընտրելուց, որևէ այլ կերպ չեն մասնակցել ընտրական գործընթացներին։

Լիլիթ Մակունցը մեզ հետ զրույցում զարմանք արտահայտեց ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հերքեց իր հոր կապը այդ կազմակերպության հետ: Հովսեփ Խուրշուդյանը ևս տեղյակ չէր, թե ինչպես է իր անունը հայտնվել այդ կազմակերպության դիտորդների ցանկում:


Օրինակ` Գեղազնիկ Անդեյանը եղել է ՀՅԴ վստահված անձ, Քամալյան Գոհարը եղել է հանձնաժողովի անդամ 24/1 տեղամասում, Մետաքսյա Դավթյանը ընդհանրապես չի մասնակցել ընտրություններին և այլն:

Վերոնշյալ անձինք տեղյակ չեն եղել, որ «դիտորդություն» են իրականցրել, ավելին` իրենք երբևէ կապ չեն ունեցել «Աբովյանի ուսանողական խորհրդի» հետ։


Հիշեցնենք, որ «Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ ղեկավարը Վեներա Գյուլինյանն է, որն այս խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր ԲՀԿ-ի կողմից՝ Կոտայքի մարզի թիվ 10 ընտրատարածքում։

Այս ՀԿ-ի ներկայացրած ցուցակում առկա հազարավոր «վրիպակները» պատահական չեն և, անշուշտ, շատ որոշակի նպատակ են հետապնդել։ Սակայն օրենսդրական բացերի պատճառով ԿԸՀ-ն նմանատիպ խախտումները հայտնաբերելուց հետո համապատասխան քայլերի դիմելու հնարավորություն չունի։

Օրենսդրական առումով, միակ լծակը, որն ուներ (բայց չօգտագործեց) Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այն էր, որ հասարակական այս կազմակերպությունը բացահայտ կերպով սատարում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ինչը, ըստ Ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի՝ անհամատեղելի է դիտորդական առաքելություն իրականացնելու հետ:

Այս կազմակերպությունը ընտրությունների հետ կապված չի ներկայացրել որևէ զեկույց կամ դիտարկում և միջազգային չափանիշներով կարող է որակվել որպես կեղծ դիտորդական առաքելություն:

«Աբովյանի ուսանողական խորհուրդ» ՀԿ-ի դիտորդների ամբողջական ցուցակը՝ այստեղ:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>