Կառավարության շենքի մոտ ինքնահրկիզված 86-ամյա կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ. կյանքին վտանգ է սպառնում
Politik.am-ը կապ հաստատեց Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժին՝ ճշտելու երեկ ՀՀ կառավարության շենքի մոտ ինքնահրկիզված 86-ամյա կնոջ՝ Ռ. Գ.-ի վիճակի մասին:
Հերթապահող բժշկուհի Ալվարդ Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կնոջ վիճակը ծանր է.
«1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներ ունի՝ մարմի մակերևույթի 25%-ը: Այրվել են դեմքը, պարանոցը, որովայնը, ձախ վերին վերջույթը, զույգ ստորին վերջույթները: Այս պահին շարունակում է կյանքին վտանգ սպառնալ»:
Հիշեցնենք, որ երեկ կառավարության շենքի մոտ, օրեր շարունակ դրա մասին նախազգուշացնելուց հետո, ինքնահրկիզվել էր մի կին:

