Քաղաքի բյուջեից մսխվել է 2 մլրդ 492 մլն դրամ (տեսանյութ) Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը (տեսանյութ) Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը
31
Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Bloomberg. Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում «Ինձ դատեք...». ֆլեշ-մոբ սոցցանցում՝ ի աջակցություն փաշինյանական ռեպրեսիվ մարմինների կողմից ձերբակալված եղբայրների Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Իրավապահները շուրջ մեկ ժամ է՝ խուզարկում են ենթադրյալ խուլիգանության համար ձերբակալված տղաների տունը Արձանագրված միջադեպը պետք է դիտարկել որպես հետևանք իշխանությունների հակաեկեղեցական արշավի և հակաօրինական․ Մայր Աթոռ Հենց Լուսնե Բադալյանը, որ այդպես գրում է, թող մի հանդիպում կազմակերպի և զրուցի Միքայելի,Դավիթի հետ, իր բոբիկ վիճակից ամոթով հետ կդառնա․ ծնող Քաղաքի բյուջեից մսխվել է 2 մլրդ 492 մլն դրամ (տեսանյութ) Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) «Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան Ամեն քայլափոխի՝ մերժում, բոյկոտ, կոշտ խոսք․ մարդիկ այլևս չեն լռում․ փորձագետ Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Bloomberg. Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների hետևանքով վնաuվել է 131 պատմամշակութային ժառանգության օբյեկտ Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի Դոնի Ռոստովում տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան Իրանի դեսպանը ցավակցական ուղերձ է հղել իրանահայ Հովհաննես Սիմոնյանի զոհվելու կապակցությամբ Փաշինյանի ասածն իր վախերի հետևանքն է. Մամիջանյան Ամիրյան 8 հասցեն ամեն անձրևի հետ վերածվում է խայտառակության խորհրդանիշի (տեսանյութ) Եզակի երեխաներ են, որևէ քաղաքական ուժի հետևորդ չեն. Փաստաբանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակից բերման ենթարկված տղաների մասին Ընդդիմության հաղթանակը հնարավոր է. ԱԺՄ Սաուդյան Արաբիան հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Իրաքում ԱՄՆ դիվանագիտական ​​​​օբյեկտները ենթարկվել են նոր հարձակումների Հերթական անորակ ասֆալտապատումը (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը (տեսանյութ) Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան Ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կանցկացվեն առցանց. Հայաստանի ամերիկյան համալսարանի հայտարարություն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Փաշինյանն ինքն է փաստարկներ դրել Բելառուսի և Ղազախստանի քաղաքական ղեկավարության բերանները. ուսսաստանցի փորձագետ

ՀԱՊԿ անդամ-պետությունների միջև հակամարտությունը, որի խթանը հանդիսացավ Կազմակերպության գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը, չի հանդարտվում՝ անցնելով բաց առճակատման փուլ:

Ի՞նչ ակնկալել ստեղծված իրավիճակից, և որո՞նք են տեղի ունեցածի իրական պատճառները, ԳԱԼԱ-ի հարցազրույցը իրավաբանական գիտությունների թեկնածու, ՌԴ նախագահին կից Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի Պովոլժիեի Պ. Ա. Ստոլիպինի անվան կառավարման ինստիտուտի դոցենտ Արմեն Հայրապետյանի հետ:


-Պարո՛ն Հայրապետյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի «հեռակա երկխոսությունը» նոր թափ է հավաքում: Ընդ որում, «այդ զրույցի մեջ» անուղղակի ներգրավված է նաև Ռուսաստանը: Որո՞նք են, ըստ Ձեզ, ստեղծված իրավիճակի պատճառները:

-ՀԱՊԿ և ԵԱՏՄ իր գործընկերների հետ տարաձայնությունները Հայաստանի մոտ առաջացել են ոչ այսօր և չեն սահմանափակվում միայն Նիկոլ Փաշինյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև կոնֆլիկտով: Հիշենք, օրինակ, ինչպես էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս քննադատում ՀԱՊԿ դաշնակիցների դիրքորոշումը, ովքեր, իր կարծիքով, այլ միջազգային հարթակներում հայտարարություններ էին անում, որոնք դիսոնանսի մեջ էին մտնում Կազմակերպության շրջանակներում մշակված լուծումների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Կարող ենք հիշել նաև Նուրսուլթան Նազարբաևի կողմից Իլհամ Ալիևի նամակների ընթերցումը Հայաստանին Մաքսային միություն ընդունելու վերաբերյալ որոշում կայացնելու ժամանակ: Հիշողության մեջ է նաև 2016թ. ապրիլին Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհրդի նիստի խաթարումը (որը միավորում է ԵԱՏՄ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարներին): Այս ամենը տեղի էր ունենում Հայաստանի նախորդ իշխանությունների ժամանակ, և Նիկոլ Փաշինյանի գործոնն այստեղ որոշիչ չէ:


ՀԱՊԿ շրջանակներում հարաբերությունների սրման ընթացիկ փուլի համար մենք պարտական ենք Փաշինյանի թիմի՝ այս տարվա հուլիսին ծավալած ոչ պրոֆեսիոնալ գործողություններին, երբ սկսվել է Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովի քրեական հետապնդումը:

Եվ հարցն անգամ նրանում չէ, որ Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, այլ նրանում՝ ինչպես էր այն իրականացված: Հայաստանը խախտել է ՀԱՊԿ Կանոնադրությունն ու ՀԱՊԿ-ի կարգավիճակի մասին 07.10.2002թ. պայմանագիրը: Գլխավոր քարտուղարը ճանաչվում է որպես ՀԱՊԿ բարձրագույն ադմինիստրատիվ մարմին և Քարտուղարության կառավարում է իրականացնում: Նա ունի քրեական հետապնդման հարցում արտոնություններ ու անձեռնմխելիություն ոչ միայն ՌԴ-ում ՀԱՊԿ քարտուղարության մշտական նստավայրում, այլև Կազմակերպության բոլոր անդամ պետությունների տարածքում, այդ թվում նաև իր քաղաքացիության երկրում: Ավելին, պայմանագրից միանշանակ հետևում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին անձեռնմխելիությունից զրկումը Հավաքական անվտանգության խորհրդի իրավունքն է: Այն կարող է իրականացվել այն դեպքում, երբ, Կազմակերպության կարծիքով, անձեռնմխելիությունը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը, և անձեռնմխելիությունից հրաժարվելը չի վնասում այն նպատակներին, որոնց համար այն տրվել է: Բացի այդ, ՀԱՊԿ իրավական կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրերի 21-րդ հոդվածի համաձայն՝ անձեռնմխելիությունից հրաժարվելը պետք է որևէ կերպ արտահայտվի:

Հայաստանն էլ չի սկսել գլխավոր քարտուղարին հետ կանչելու և նրան անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը, այլ Յուրի Խաչատուրովին որպես վկա հարցաքննելուց հետո նրան մեղադրանք է առաջադրել սահմանադրական կարգը տապալելու մեջ, նրան կալանավորելու որոշում է կայացրել, իսկ ավելի ուշ՝ գրավի դիմաց ազատման որոշում է կայացրել:

Նշված իրավական ակտերի ընդունումը թույլ է տալիս վստահորեն խոսել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ քրեական հետապնդման մասին: Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի թիմը հատուկ էր ձգտում ՀԱՊԿ-ի դեմ գործողություններ իրականացնել: Այն, ավելի շուտ, ղեկավարվում էր ավելի շատ ներքաղաքական նկատառումներով: Նպատակներից մեկն այս պարագայում կարող էր լինել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա ճնշում գործադրելը, որի դեմ նշված մեղադրանքներով ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է հաշվարկել կայացրած որոշումների արտաքին քաղաքականությունում հետևանքները: Եվ մենք տեսնում ենք, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը զգուշացրել էր Հայաստանի ղեկավարությանը: Հավանաբար, դեմ էին նաև հանրապետության ԱԳՆ-ում, սակայն ներքաղաքական գործոններն ու նկատառումները գերազանցեցին: Փաշինյանի թիմի այդպիսի ոչ պրոֆեսիոնալ գործողություններով Հայաստանն ինքն է փաստարկներ դրել Բելառուսի և Ղազախստանի քաղաքական ղեկավարության բերանները, որոնք նրանք այժմ օգտագործում են գլխավոր քարտուղարի նշանակման խնդրի առկայության պայմաններում:

- Շատ է խոսվում այս կոնֆլիկտում Ադրբեջանի դերի մասին: Իբր Իլհամ Ալիևը Բելառուսի միջոցով փորձում է լուծել իր ներքաղաքական և արտաքին քաղաքականությունում առկա խնդիրները: Որքանո՞վ է ծանրակշիռ այս իրավիճակում Ադրբեջանի դերը:

-Լեռնային Ղարաբաղի պատերազմում պարտվելուց հետո երկար տարիներ շարունակ Ադրբեջանը վարում է քաղաքականություն, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության միջազգային մեկուսացմանը, ընդ որում՝ ոչ միայն Անդրկովկասում, այլ նաև այնտեղ, որտեղ դա հնարավոր է: Կարող ենք հիշել, օրինակ, «Իսլամական կոնֆերանսի կազմակերպության» մի շարք բանաձևեր, ղարաբաղյան հակամարտության այս կամ այն ասպեկտները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերի մեջ մտցնելու փորձերը: Բաքուն անընդհատ դրա համար հնարավորություններ է փնտրում: ՀԱՊԿ շրջանակներում նման հնարավորություններն ընձեռվում են Բելառուսի և Ղազախստանի երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ բնույթով:

Եվ տարօրինակ կլիներ, եթե Ադրբեջանը չփորձեր իր շահերից ելնելով օգտագործել Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդման հետ կապված Հայաստանի սխալը: Այնուամենայնիվ, պետք չէ գերագնահատել Ադրբեջանի ազդեցությունը, ինչպես և, ի դեպ, թերագնահատել:

ԱՊՀ երկրները, այդ թվում նաև ՀԱՊԿ անդամ-պետությունները դեռևս չեն ավարտել ժամանակակից ազգային պետականության ձևավորման գործընթացը, որպեսզի հնարավոր լիներ որակապես նոր հիմքի վրա ինտեգրացիոն կապեր կառուցել ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ԵԱՏՄ-ի շրջանակներում:

-Կարելի՞ է արդյոք պնդել, որ Նիկոլ Փաշինյանի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև ծավալվող հակամարտությունն ինչպես ՀԱՊԿ-ի ներսում, այնպես էլ ընդհանրապես ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև հարաբերություններում և ընդհանրապես ողջ հետխորհրդային տարածքում ճգնաժամի նշան է:

-Տվյալ խնդիրը կարելի է ճգնաժամ անվանել, սակայն դա դեռ չի հանգեցրել ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի գործունեության կաթվածի: Նշված երկու միջազգային կազմակերպությունների շրջանակներում ընդունվող փաստաթղթերի բովանդակությունը ցույց է տալիս, որ կոմպրոմիսներին հասնելու ունակությունը երկիր-դաշնակիցների կողմից դեռ կորսված չէ: Հետևաբար, նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի վերաբերյալ որևէ կոմպրոմիսի հասնելու են: Այլ հարց է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի խնդիրը սկզբունքային բնույթ է կրում և այն պետք է լուծվի այնպես, ինչպես պահանջում են Կազմակերպության կանոնները՝ կոնսենսուսով: Սակայն եթե դիտարկենք հակամարտության կողմերի դիրքերը, ապա կարելի է որոշակի անհամապատասխանություններ տեսնել պատճառաբանություններում: Օրինակ, Երևանը չի հավանում Բելառուսի կողմից առաջարկվող թեկնածուին՝ Ստանիսլավ Զասին, որը հանդիսանում է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանի շրջանավարտ: Հայաստանում մտավախություններ կան, որ կյանքի այս հանգամանքը վկայում է ադրբեջանական ռազմական շրջանակներում խորը կապերի մասին և հնարավորություն կտա Բաքվին Ստանիսլավ Զասի միջոցով իր ինչ-որ շահեր առաջ քաշել:

Մանրամասները՝ Galatv.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>