Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի կոնսենսուսը
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ չեն լինի: Հայաստանի և Արցախի հանրապետությունների իշխանությունները հանգել են կոնսենսուսի ԱՀ իշխանության ձևավորման հարցում: Ըստ կայացած համաձայնության՝ Բակո Սահակյանը կպաշտոնավարի մինչև իր լիազորությունների ավարտը, և նոր խորհրդարանն ու նախագահը կընտրվեն 2020թ. նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

