ԱԺ-ում «ուբոռկա» է.օլիգարխների «VIP» համարները մասնատվում են
Դիտել նաև
3.000.000 մարդ, մեր ու մանուկ փողոց դուրս գա, սրանք չեն գնալու՝ Արևմուտքի նման աջակցություն ունենալով. Արա Սահակյան (տեսանյութ)
Խորհրդարանը մեկ ամսում գրեթե 4 մլն դրամի կոնյակ է գնել
Նախատեսվում է արգելել ինքնակամ կառույցների օրինականացումը
Չեխիայի խորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. EuFoA
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում երեկվանից մեծ «ուբոռկա» է սկսվել․ նախորդ գումարման ԱԺ պատգամավորները, որոնք չեն լինելու նորում, հավաքում են իրենց իրերը։ ԱԺ աշխատակազմը պետք է սենյակների հարցը լուծի, 101 պատգամավորի փոխարեն հաջորդ խորհրդարանում 132-ն են լինելու, որոնց տեղավորելու խնդիր կա։ 2-3 սենյականոց «վիպ» համարներն են մասնատվելու, դառնալու են մի քանի սենյակ։ Ըստ սահմանված ընթացակարգերի՝ առաջին նիստը կգումարվի դեկտեմբերի 24-ին։ Նստաշրջանին բացման ելույթի իրավունք ունեն ՀՀ նախագահը եւ Ամենայն հայոց կաթողիկոսը:

