Լիլիթ Մակունցն այցելել է 9-րդ օրը հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսորին
Դիտել նաև
20 օր գիշերային ժամերին մի շարք փողոցներ միակողմանի փակ կլինի
Անկանխիկ գործարքների դեպքում 5000 դրամի փոխարեն, 6000 հետվճար կստանաք
Կոտայքի լեռնային գոտիներով 15 հոգանոց արշավախումբը մոլորվել է
Սկսել են այլևս չհիշատակել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները․ Կարեն Ճշմարիտյան
Արցախը կորցնելու հետևանքները դեռ չեն գիտակցվում. Կարինե Նալչաջյան (տեսանյութ)
Այսօր ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն այցելել է հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին: Արդեն 9-րդ օրն է՝ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր, ռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլի մեջ է: Հաղորդում է ArmTimes.com-ը:
Ռեժիսորի հացադուլի պատճառը 2019 թվականի փետրվարին էկրան բարձրանալու նախատեսված «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագիծն է, որի ֆինանասավորումը վերջերս Ազգային կինոկենտրոնն արգելափակել է:
Չնայած ինքնազգացողության որոշակի վատացմանն ու սրտխառնոցներին՝ Հովհաննես Գալստյանը դեռեւս չի պատրաստվում դադարեցնել հացադուլը: Ավելին, երկու օրից՝ դեկտեմբերի 12-ին, ռեժիսորը մամուլի ասուլիս է հրավիրել, ասում է՝ ներկայացնելու է փաստաթղթեր, որոնք ամբողջովին կհերքեն կինոկենտրոնին:

