Երկրաշարժից տուժած Վանաձորի թիվ 11 մանկապարտեզի վերանորոգված շենքը հանձնվեց շահագործման
Դիտել նաև
Երկրաշարժ Տավուշում․ Իջևանում, Նոյեմբերյանում և մի շարք գյուղերում զգացվել են ցնցումները
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում
4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ
Երեսուն տարի առաջ երկրաշարժից տուժած Վանաձոր քաղաքի թիվ 11 մանկապարտեզը վերանորոգումից հետո հանձնվեց շահագործման։ Մանկապարտեզի նորոգված շենքի բացմանը ներկա գտնվեցին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Լոռու մարզպետն ու այլ պաշտոնյաներ։
«Մանկապարտեզը չափազանց մեծ կարևորություն ունի հարակից տարածքների բնակիչների համար։ Վերջին մեկ տարվա ընթացքում Տարածքների զարգացման հիմնադրամի միջոցներով կատարվել են բազմաթիվ բարեկարգման աշխատանքներ»,- նշեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
Թիվ 11 մանկապարտեզը կառուցվել է 1986թ.-ին։ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ շենքի մի մասը դարձել էր շահագործման համար ոչ պիտանի։

