Արամ Հարությունյանի ձերբակալության հարցն օդում կախված է. ԱԺ նիստում քվորում չկա.ուղիղ
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Դիտել նաև
Սկանդալ ՔՊ-ում. ինչու Փաշինյանը «կատաղեց» Արայիկի ու Ռազի վրա
Ջալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվի
Մայր Աթոռի արձագանքը պետք է լինի համարժեք. Արամ Վարդևանյան
Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից
Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5,5 տարի ժամկետով ազատազրկման
ԱԺ նիստը կրկին չկայացավ՝ քվորում չապահովեց: Պատգամավոր Արամ Հարությունյանին ազատությունից զրկելուն և քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցի քննարկման համար ներկա էին ընդամենը 6 պատգամավոր:
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան չորս ժամ:
Նշենք, որ քվորում չի ապահովվում երկուշաբթի օրվանից արդեն 5-րդ անգամ:
Քառօրյա նստաշրջանի օրակարգում ներառված է ԱԺ պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: