Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ)
24
Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Պատերազմ Արցախում
Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ»

Քանի դեռ ԱԱԾ-ն իմ հետևից չի եկել. Ավետիք Չալաբյանը Արցախի ու ազգային անվտանգության մասին (լուսանկար)

Ընկերներ ջան

Երևի շատերդ ուշադրություն դարձրեցիք, որ Գորիսում ունեցած ելույթում, մեր հարգարժան վարչապետի պաշտոնակատարը սպառնաց ԱԱԾ-ն ուղարկել բոլոր նրանց հետևից, ովքեր կասկածի տակ են դնում Արցախի և ընդհանրապես ազգային անվտանգության հարցով իր գործունեությունը։ Քանի դեռ ԱԱԾ-ն իմ հետևից չի եկել, ես որոշեցի հանրագումարի բերեմ կառավարման յոթ ամիսների ընթացքում ազգային անվտանգության բնագավառում Նիկոլ Փաշինյանի հիմնական ձեռքբերումները և բացթողումները։ Քանի որ սա տարողունակ ոլորտ է, կենտրոնանամ միայն խոշոր հարցերի վրա։

Սկսեմ ձեռքբերումներից։ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի Դուշանբեում հանդիպումից հետո, սահմանային լարվածությունը նվազել է, և այս տարի մարտական կորուստները զգալիորեն պակասել են։ Պետք է նկատել սակայն, որ սա տեղի է ունեցել ընտրություններից հետո բանակցությունների վերսկսման խոստման դիմաց, այլապես Ադրբեջանը որևէ պատճառ չունի իրեն խաղաղ պահելու, իսկ թե ինչ է խոստացվել Ադրբեջանին, ոչ ոք մեզնից չգիտի։

Անցնեմ բացթողումներին, դրանց ցուցակը ավելի երկար է։

Այս տարի Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը հայտնվեց ձախողման եզրին, և միայն ՊՆ և ԱԳՆ հերոսական ջանքերը հնարավորություն տվեցին տարվա վերջում նորմալացնել իրավիճակը։ Դեռ տարվա սկզբին հաստատված 100 մլն դոլարի վարկային պայմանագիրը ռուսական կողմը առկախել էր, և այս տարի նախատեսված ծանր սպառազինությունների մատակարարումները լավագույն դեպքում կսկսվեն հաջորդ տարի, դա արդեն իր ելույթում հաստատեց Պաշտպանության նախարարը։ Ընդ որում, դա մենք արել ենք Սիրիա ռուսական հովանու ներքո զորախումբ ուղարկելու գնով, մի քայլ, որը խիստ կասկածելի է, և կարող է մեզ ներքաշել անցանկալի խնդիրների մեջ այդ հակամարտության մյուս կողմերի հետ։

ԱՄՆ Նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Բոլթոնի այցելությունը և նրա հնչեցրած ագրեսիվ հռետորաբանությունը ցույց տվեց, որ մենք պատճաշ չէինք աշխատել այս գործընկերոջ հետ, և արդյունքում հերթական անգամ լարվածություն ստացանք Ռուսաստանի և Իրանի հետ։ Ինչը սակայն շատ ավելի վատ էր՝ Նիկոլ Փաշինյանը այցի արդյունքներով հայտարարեց, որ առաջիկայում Իրանի հետ սահմանը կարող է փակվել, և դա մեր նկատմամբ մշտապես բարեկամաբար տրամադրված Իրանի հետ հարաբերությունները փչացնելու բացարձակ անմիտ քայլ էր՝ մանավանդ եթե հիշենք, որ Իրանը մեր սահմանը չէր փակել նույնիսկ Արցախյան պատերազմի տարիներին, երբ իր վրա հսկայական ճնշում կար։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու առաջին իսկ օրերից, իր հեղափոխական կոալիցիային մարտնչող թևը հակաբանակային կոշտ արշավ սկսեց, քողարկելով այն հակակոռուպցիոն հռետորաբանույթամբ։ Այդ հիմա է, որ Նիկոլը ջանք չի խնայում բանակի նկատմամբ ռևերանսներ անելուց, սակայն առաջին մի քանի ամիսը իրենց ամբողջ կյանքը երկրի պաշտպանությանը նվիրած, հաճախ շատ ծանր կյանքով ապրող մարդկանց համար պարզապես սարսափ էր, ամեն սպա դարձել էր լկտի աշխուժակների թիրախ։ Թե բանակի մարտունակության վրա դա ինչպես է անդրադարձել, ժամանակը ցույց կտա, բայց դառը նսվածքը հաստատ մնացել է։

ՀԱՊԿ-ի մեր առանց այդ էլ կասկածելի գործընկերների հետ մենք անիմաստ խնդիր ստեղծեցինք Խաչատուրովի սկանդալային հետկանչով։ Այնպես չէ, որ մինչ այդ շատ լավ էինք Բելառուսի և Ղազախստանի հետ, բայց հիմա նաև առիթ տվեցինք մեր վրա հոխորտալու, Ռուսաստանի ու մեր սեփական հեղինակությունն էլ անիմաստ դրեցինք հարվածի տակ։

Նախիջևանի սահմանում հակառակորդը մոտ 20 կմ երկարությամբ հատվածում գարնանը դիրքերը առաջ բերեց։ Կարելի է պնդել, որ դա տեղի է ունեցել հեղափոխության շրջանում, և ոչ ոք հատուկ մեղավոր չի։ Սակայն հետագա ամիսներին հակառակորդը հետևողականորեն այդ դիրքերը ամրապնդեց, առանց մեր կողմից նախաձեռնողական հակազդեցության, և հիմա ամրապնդվել է նոր, մեզ համար վտանգավոր բնագծում, կրակի տակ պահելով նախկինում անվտանգ Արենի և Զանգակատուն գյուղերը, և հյուսիս-հարավ ռազմավարական ճանապարհը։

Թուրքական սահմանում, ռուսաստանյան սահմանապահներին հանելու անիմաստ խոսակցությունների ֆոնի վրա, կտրուկ ավելացել են սահմանախախտման դեպքերը, թեև մինչև վերջ պարզ չի, թե որքանով է թուրքական պետությունը խրախուսում դա։

Տարվա համագումարում, մենք և ոչ մի աշխարհաքաղաքական ուժի կենտրոնի հետ իրատեսորեն չենք բարելավել մեր հարաբերությունները, բանակի սպառազինության արդիականացման հարցում նորից սկսել ենք հետ ընկնել Ադրբեջանից, տարածաշրջանում կուտակվող լարվածության ֆոնին կատարում ենք քայլեր, որոնք մեզ անիմաստ վտանգների տակ են դնում։ Կարող եք ասել, որ Նիկոլ Փաշինյանը անփորձ էր այս հարցերում, և սխալները անխուսափելի էին։ Գուցե, բայց ինչ երաշխիք կա, որ նա այս սխալներից համապատասխան դասեր է առել, և ընտրություններից հետո նորից դառնալով վարչապետ, էլ ավելի մեծ սխալներ թույլ չի տա։ Գուցե նաև ես կանխակալ եմ, ուստի կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանի աննկուն նվիրյալներին իրենց հակափաստարկները ներկայացնել, ոչ թե վախեցնել մեզ ԱԱԾ-ով։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>