ԱԺ-ն չի հասցնի քննարկել Արամ Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը.
Դիտել նաև
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի պաշտոնյաները 2.5 մլն դրամ տուգանքը չարձանագրելու համար 200 000 դրամ կաշառք են պահանջել
Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել է
Հայաստանում Եկեղեցին և հոգևորականները հալածվում են, ո’չ ենք ասում այդ անարդարությանը. Արամ Ա
«Ի հեճուկս քաղաքական հետապնդումներին և կալանքներին՝ Մայր Աթոռը պաշտպանված է հասարակության կողմից»․ Արամ Վարդևանյան
3 միլիոնանոց «ժողբաստիոն» Հայաստանում արդեն 40-ից ավել քաղբանտարկյալ ունենք. փաստաբան
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան կալանավորելու համար, սակայն պարզ է, որ այս խորհրդարանը այլևս չի հասցնի քննարկել գլխավոր դատախազի միջնորդությունը՝ դրան համաձայնություն տալու կամ մերժելու համար:
Դատախազի միջնորդությունը քննարկելու համար պետք է հրավիրվի արտահերթ նիստ, սակայն խորհրդարանի ղեկավարությունը հասկանում է նման նախաձեռնության անհեռանկարայնությունը` քվորում ապահովելու անհնարինությունից ելնելով, և հանդես չի գա արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

