ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր, անէական հարց է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը ոչ էական է, քանի որ կան շատ ավելի էական հարցերը։
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր եւ նույնսիկ ոչ էական հարց է։ Շատ ավելի էական են այն հարցերը, որոնք քննարկվում են այդ համատեքստում։ Մենք հետևողականորեն պաշտպանելու ենք Հայաստանի ու Արցախի շահը», - Սևանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց Ն.Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանը ոչ թե վատթարացրել է որևէ մեկի հետ իր հարաբերությունները, այլ արձանագրել է «այն վատ և հեղինակազուրկ իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը, ինչը ժառանգել է այդ և ոչ միայն այդ կազմակերպություններում»։
Մանրամասները՝ կից տեսանյութում:

