Արցախում ծառայող զինվորների ծնողներին տեղեկացրել են, որ դեկտեմբերի 9-ին իրենց տեղափոխելու են Գորիս և Կապան՝ ընտրություններին մասնակցելու
Դիտել նաև
Զինծառայողի մահվան գործի շրջանակներում մեկ անձ կալանավորվել է
Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել
Այս հողի վրա պայքար է եղել․ Երևանում բացվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը
Հայոց բանակը 34 տարեկան է
Զինծառայողի մահվան դեպքով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արցախում իրենց ծառայությունն իրականացնող զինծառայողները զանգահարում են ծնողներին՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 9-ին ընտրություններին մասնակցելու նպատակով իրենց տեղափոխելու են Գորիս և Կապան, որտեղ կարող են հանդիպել նաև իրենց ծնողների եւ հարազատների հետ:
Զինվորները ծնողներին ասել են, որ դա կազմակերպում է Նիկոլ Փաշինյանը՝ պայմանով, որ զինվորները կընտրեն «Իմ քայլը» դաշինքին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սա համատարած բնույթ է կրում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

