Mercedes-ը հայտնվել է Դեբեդ գետում. վարորդին դուրս են բերել պարաններով
Երեկ՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 08։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ Վահան Ավետյանը իր վարած Mercedes մակնիշի 35 QN 435 համարանիշի ավտոմեքենայով Թումանյան քաղաքի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում կորցնելով մեքենայի կառավարումը՝ հայտնվել է Դեբեդ գետում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, վարորդ Վ. Ավետյանը չի տուժել։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարանների միջոցով վարորդին դուրս են բերել գետից։
Մանրամասները և ֆոտոշարքը՝ Shamshyan.com կայքում:

