ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Թարմ-թարմ խոստումներ՝ ՀՀԿ-ի կողմից, վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 9-ին

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավն արդեն մեկնարկել է: Մասնակից ուժերը մեկը մյուսին հերթ չեն տալիս հասարակությունը նորանոր խոստումներով զարմացնելու համար, թեև մեր հասարակությունը վաղուց արդեն շատ կասկածամտորեն է վերաբերվում նախընտրական խոստումներին:

Աշխատավարձերի ու թոշակների բարձրացումից մինչև ասֆալտ փռել, Արցախյան հարցի լուծումից մինչև միլիարդավոր դոլարների ներդրումներ` նախընտրական խոստումներն ու ծրագրերը երբեմն պարզապես ֆանտաստիկայի ժանր են հիշեցնում` գեղեցիկ, գրավիչ, բաց ոչ` իրական: Երբեմն տպավորություն է, որ ընտրական պրոցեսներին մասնակից քաղաքական հնաբնակ ուժերը օգտագործում են նախընտրական ծրագրի նույն շաբլոնը` ամեն տարի փոքրիկ փոփոխություններով:

Քաղաքական դաշտի հնաբնակ ուժերից մեկը` ՀՀԿ-ն, ի տարբերության անցած տարվա խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրին, այս տարի բավական համեստ կերպով է կազմել այն:
2017 թ.ի ընտրություններին ՀՀԿ-ն ամբողջ 44 էջ էր  նվիրել նախընտրական խոստումներին, այս տարի կուսակցությունը բավարարվել է 11 էջանոց ծրագրով: Ինչպես ասվում է` երկրում իրավիճակ է փոխվել:

2017 թվականի ընտրությունների ծրագրում ակնհայտ էր ՀՀԿ-ի` իշխանական վստահությունն ու այդ իշխանությունը պահելու պատրաստակամությունը:
Ծրագրի նախաբանում շեշտում էր` որ դաշտում հունձ անող գյուղացուց մինչև բարձրաստիճան պաշտոնյա պետք է լինի գնահատված և գտնվի պետության ուշադրության կենտրոնում, ընդգծելով, որ ՀՀԿ-ն պատրաստ է աշխատելու յուրաքանչյուրի հետ, ով ցանկանում է քարը քարի վրա դնել:

Այս տարվա նախընտրական ծրագրում արդեն ընդդիմության շարքերից հանդես եկող կուսակցությունը գուժում է` Մեր երկիրն ապրում է իր նորագույն պատմության ամենափոթորկալից և լարված ժամանակահատվածներից մեկը, հավելելով, որ նոր իշխանությունները ոչ միայն չեն լուծում մեր երկրի և մեր ժողովրդի խնդիրները, այլև իրենք են խնդիր դարձել:

Կուսակցության նախորդ և ներկա կարգախոսները ևս վկայում են ռազմավարության էական տարբերությունների մասին, եթե 2017 թ-ին ՀՀԿ-ն խոստանում էր Անվտանգություն և առաջընթաց, ապա այս տարի դիմում է մտահոգ ընտրողներին` եթե մտահոգ ես, ընտրիր հանրապետականին` շտապելով հիշեցնել, որ ՀՀԿ-ն գիտի և ընդունել է իր սխալները:

Հավանաբար ընտրությունների հապճեպ անցկացմամբ պայմանավորված` ՀՀԿ-ն նախորդ 22 առանձին ենթամասերով ծրագրի փոխարեն նախընտրել է ընտրողներին ասել, թե ինչու ընտրել իրենց, որոնք են ՀՀԿ-ի արժեքները, ասել, որ իրենք ազգ-բանակ հայեցակարգի կրողն են, անդրադառնալ Արցախին, արտաքին քաղաքականությանը, 4 փոքրիկ պարբերություն նվիրել տնտեսության զարգացման տեսլականին և ավարտել մարդու մասին ենթաբաժնով, թե հայոց պետության գլխավոր հարստությունն ազգի և պետության հանդեպ պատասխանատվության գիտակցում ունեցող մարդն է:

Այպիսով, ՀՀԿ-ի դիրքերի և մարտավարության փոսփոխությունն ակնհայտ է` նախկին պաթոսին փոխարինելու է եկել ավելի պրագմատիկ գործելակերպ, թե ինչ հաջողություն կունենա դա, կերևա դեկտեմբերի 9-ին:

Ակհայտ է նաև նախընտրական թիմը կազմելու մոտեցումներն ու բծախնդրությունը` նախկին ընտրություններին ՀՀԿ-ն հանդես էր գալիս 197 հոգանոց նախընտրական ցուցակով, այս ընտրություններին նախկին իշխանությունը բավարարվել է 127 հոգանոց կազմով:
Այս ընտրություններին նախկին հնաբնակ հհկ-ականներին փոխարինելու են եկել նոր դեմքերը, որոնց մեծ մասը նույնիսկ անծանոթ են հանրությանը: Հավանաբար նախորդները չկարողացան արդարացնել իրենց, կամ էլ ՀՀԿ-ն իրոք որոշել է գնալ ինքնամաքրման և երիտասարդացման ճամանապարհով, ինչևէ, ինչպես ասում են` կապրենք, կտեսնենք…

Ակաթի Վահանյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>