Մահացել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը
Դիտել նաև
20 օր գիշերային ժամերին մի շարք փողոցներ միակողմանի փակ կլինի
Անկանխիկ գործարքների դեպքում 5000 դրամի փոխարեն, 6000 հետվճար կստանաք
Կոտայքի լեռնային գոտիներով 15 հոգանոց արշավախումբը մոլորվել է
Սկսել են այլևս չհիշատակել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները․ Կարեն Ճշմարիտյան
Արցախը կորցնելու հետևանքները դեռ չեն գիտակցվում. Կարինե Նալչաջյան (տեսանյութ)
78 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը:
Մարտին Շահբազյանը 1976-ից մինչև 2001թ. աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, ապա որպես ՀՀ նախագահի լուսանկարիչ:
Մարտին Շահբազյանը ծնվել է 1940 թ. հունիսի 25-ին, Երեւանում: 1958-ին ավարտել է Նար Դոսի անվան միջնակարգ դպրոցը: Սկսած 6-րդ դասարանից` հաճախել է Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների պալատի լուսանկարչական խմբակ: Դպրոցն ավարտելուց հետո, որպես արտահաստիքային թղթակից, համագործակցել է Հայաստանի մի շարք լրատվամիջոցների հետ:

