Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
20
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

«Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում նման է մրցակիցների չեզոքացման». Վիգեն Սարգսյան

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առաջին փոխխոսնակ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Հայաստանի Հանրապետության նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել ria.ru-ին, որտեղ անդարդարձել է իշխող քաղաքական ուժի կողմից ՀՀԿ-ականների ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքների և այն մասին, թե ինչ կլինի նրանց հետ, ովքեր անցել են Փաշինյանի կողմը, ինչպես նաև՝ ինչպես է կուսակցությունը գնում ընտրությունների։ Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով:

-Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում նրան, որ ՀՀԿ որոշ պատգամավորներ անցել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմը։

-Դա հետխորհրդային տարածքում և Արևելյան Եվրոպայում առաջին դեպքերից է, երբ իշխանության կուսակցությունը, հատկապես այդ կոնտեքստում, այլ քաղաքական ուժի իշխանությունը փոխանցելով, չի կորցրել իր խմբակցությունը Խորհրդարանում և մինչև վերջ ի վիճակի եղել որոշումներ ընդունել ու արդյունավետորեն դրանք իրականացնել։ Մենք առաջին օրվանից հայտարարել ենք, որ աջակցում ենք Փաշինյանի թեկնածությանը, քանի որ եթե մենք դա մայիսի 2-ին՝ երկրորդ փուլում, դա չանեինք, ստիպված կլինեինք միանգամից արձակել Խորհրդարանը։ Դա շատ անարդյունավետ կլիներ, որովհետև այդ ժամանակ կազմակերպված ընտրություններն ավելի վատը կլինեին, քան դեկտեմբերին սպասվողը։ Հետո մենք աջակցեցինքն Կառավարության ծրագրի ընդունմանը։ Մենք ապահովեցինք ձայների բավարար քանակ Կառավարության օրենսդրական նախաձեռնություններն ընդունելու համար նույնիսկ այն դեպքերում, երբ անհանգստության ու քննադատության համար լուրջ առիթներ կային։
Մենք քվեարկել ենք բյուջեի օգտին, որ երկիրը նոր տարում առանց բյուջե չմնա։ Համաներման առաջարկ է ներկայացվել, որին մենք կողմ ենք քվերակել, թեպետ այնտեղ մի շարք պահերով կասկածներ կային։ Բայց որոշում կայացվեց չքվեարկել Ընտրական օրենսգրքի օգտին, քանի որ լրացումների ձևն ու բովանդակությունը բացարձակապես անընդունելի էին, և չնայած Կառավարության բոլոր ջանքերին, ընդ որոմ երկու անգամ, այդ օրենքը չընդունվեց։

Խմբակցությունը մինչև վերջին պահը պահպանեց որոշումներ կայացնելու ու դրանք իրականացնելու ունակությունը, ինչը բացառիկ է այդ իրավիճակում։ Դրանում երևաց ՀՀԿ ուժը և անհատապես յուրաքանչյուր պատգամավորի ուժը։ Մեր խմբակցության անդամները, որոնց վրա սարսափելի ճնշում էր գործադրվում, ինչը երբեմն հասնում էր անձնական վիրավորանքների, իրենց ու իրենց ընտանիքի անդամների հանդեպ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքների, ինչը մինչև այժմ բնորոշ չէր հայ քաղաքական կյանքին, այնուամենայնիվ, դրսևորեցին տոկունություն ու ոգու արիություն, ինչը, իհարկե, շատ լուրջ հարգանքի է արժանի։

Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմն անցած մարդկանց, դա նրա իսկ մեծագույն խնդիրն է, քանի որ մեզնից հեռացած ու իրեն միացած մարդիկ նրանից ավելի արագ կհեռանան։

-Իշխանափոխությունից հետո անցել է ընդամենը կես տարի, բայց ՀՀԿ-ն որոշում է կայացրել մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ո՞րն էր կուսակցության մոտիվացիան: Արդյո՞ք դուք ձեր մասնակցության մեջ ռիսկեր, կամ, ընդհակառակը, որոշակի առավելություններ:

-Ընտրությունները միշտ էլ ռիսկեր ու առավելություններ են, միշտ փորձ` ստանալու ընտրողների առավելագույն աջակցությունը` անկախ նրանից, թե կես տարի է անցել, տարի՞ թե՞ մի քանի ամիս: Ընտրություններին չմասնկցող քաղաքական ուժը, իմ կարծիքով, դադարում է այդպիսին լինել: Այն դառնում է հասարարակական կազմակերպություն, հետաքրքրությունների ակումբ, և այդ պատճառով Խորհրդարանում մեծամասնություն ունեցած կուսակցությունը պարզապես իրավունք չուներ ընտրությունների չգնալ: Նա պետք է ընտրողներին հնարավորություն տար` քվեարկելու իր օգտին, համապատասխան ծրագիր ներկայացնել, որը պատասխան կտար հասարակության այսօրվա պահանջմունքներին:

Հենց դա էլ արեց ՀՀԿ-ն: Ես դա միակ ճիշտ որոշումն եմ համարում և կարծում եմ, որ սկզբունքորեն կարևոր է, որ իշխանության կուսակցությունը իշխանափոխությունից հետո մոռացության չմատնվի, այլ շարունակի աշխատել որպես քաղաքական միավոր` օգտագործելով փորձը, հմտությունները, թիմը: Այլապես զրոյից ձևավորվում է ոչ միայն նոր իշխանությունը, այլև ապագա ընդդիմությունը և մնացած բոլոր ուժերը, այդ թվում նաև այդ պատճառով է այժմ կենաց ու մահու պայքար մղվում: Քանի որ քաղաքական ուժերի համար ակնհայտ է դառնում, որ կոնֆիգուրացիայի, ուժերի հարաբերակցության ցանկացած փոփոխություն մահվան հավասար է, քանի որ դրանից հետո զրոյից ձևավորվում է բացարձակապես նոր քաղաքական դաշտ:

-ՀՀԿ ներկայացուցիչները, հատկապես ԱԺ պատգամավորները քչերից մեկն էին, ովքեր հետհեղափոխական մթնոլորտում համարձակվում են երբեմն նույիսկ շատ խիստ քննադատության ենթարկել նոր իշխանություններին: Նոր Կառավարության ո՞ր սխալներն եք դուք հատկապես վտանգավոր համարում, որո՞նք կարելի է ուղղել, և տեսնու՞մ եք դուք արդյոք որոշ ուղղություններով նախկին իշխանությունների կուրսի շարունակություն:

– Ես տեսնում եմ ՀՀԿ քաղաքականության շարունակության փորձ: Հայտարարված է, որ արտաքին քաղաքական կուրսը չի փոխվելու, 2019թ. բյուջեն կազմված է ժամանակինմ մեր կուսակցության կողմից պատրաստված միջնաժամկետ բյուջետային ծրագրի եռամյա պլանավորմամբ: Ազգաբնակչությանը մտահոգող հիմնական հարցերի առնչությամբ ըստ էության կա կուրսերի նմանություններ: Ինչ վերաբերում է կատարման որակին, դա ինձ շատ է անհանգստացնում, քանի որ մենք տեսնում ենք ոչ թե պարզապես անփորձ թիմ, այլ մարդկանց խումբ, ովքեր սկզբունքորեն պատրաստ չեն պետական որոշումներ կայացնելուն, և նրանցից յուրաքանչյուրը Կառավարությունում հսկայական ոլորտ է ղեկավարում:

Կա շատ բարձր վստահություն Կառավարության ղեկավարի նկատմամբ: Վարչապետի անձնական վարկանիշը իսկապես շատ բարձր է, և մարդիկ նրա հետ մեծ հույսեր են կապում: Շատ կցանկանայինք, որ նրա մոտ ամեն ինչ ստացվեր, քանի որ վերջիվերջո, նրա հայտարարած գաղափարները վեհ են` երկրի բարեկեցություն, երիտասարդության համար նոր հնարավորություններ և այլն: Բայց, ցավոք, այն, ինչ տեղի է ունենում, այնքան էլ չի համապատասխանում դրանց, և այս օրերին հնչեցված շատ հայտարարություններ լուրջ տագնապի տեղիք են տալիս: Օրինակ` 150 000 պետական ծառայողների կրճատումների վերաբերյալ պլանները: Դա հսկայական թիվ է, դա գործնականորեն երկրի աշխատող բնակչության յուրաքանչյուր չորրորդ մարդն է: Եվ այս հապշտապ որոշումը` Կառավարությունում նախարարությունների թիվը կիսով չափ կրճատելու վերաբերյալ:

-Իր գլխավոր ձեռքբերումը նոր Կառավարությունը համարում է կոռուպցիայի դեմ պայքարը: Արդյո՞ք դուք այստեղ հաջողություններ տեսնում եք, աղմկահարույց կոռուպցիոն գործերի մեջ կա՞ն արդյոք քաղաքականապես մոտիվացվածները:

-Այս առումով շատ կարևոր է հասարակության կողմից կոռուպցիայի մակարդակի ընկալումը: Նոր կառավարության հաջողվեց հասնել շատ կարևոր արդյունքի` հասարակությանը հույս տալ, որ կուռուպցիայի դեմ դաժան պայքար է մղվելու: սակայն ինձ շատ են անհանգստացնում հայտարարություններն այն մասին, թե երկրում այլևս կոռուպցիա և օլիգարխներ չկան: Ես կարծում եմ, որ այդպես չի լինում, քանի որ այն երկրներում, ուր կուռուպցիայի դեմ պայքարի ավելի խիստ միջոցներ են գործում, և կոռուպցիոներներին գնդակահարում են հրապարակներում, միևնույն է, կոռուպցիայի հետ կապված խնդիրներ մնում են: Ես կցանկանայի հավատալ, որ դա պարզապես այդպիսի ոգևորություն է, սակայն իրական արդյունքեր ես դեռ չեմ տեսնում:

Կոռուպցիայի դեմ պայքարը ենթադրում է օրենսդրական դաշտի ստեղծում, որը սկսել է ձևավորվել ՀՀԿ իշխանության ժամանակ: Այն ժամանակ մի շարք կարևոր օրենքներ են ընդունվել, այդ թվում նաև ապօրինի հարստացման քրեականացումը, պաշտոնատար անձանց ու նրանց ընտանիքների ունեցվածքի և շահույթի հայտարարագրման ձևը: Այս օրենքի տակ ընկավ 10 000 մարդ: Սա 3 միլիոնանոց Հայաստանի համար շատ լուրջ թիվ է:

Բայց կան որոշում կայացնող մարդկանց աշխատանքի վարձատրման բարձրացման, իմպլեմենտացիայի հարցեր: Կոռուպցիան հաճախ շփոթում են կաշառք վերցնելու հետ, բայց կոռուպցիան որոշումներ կայացնելիս ազդեցության լծակների կիրառման ավելի համակարգային մեխանիզմ է:

Դրա համար էլ որոշումներ կայացնող մարդիկ, որոնցից կախված են դատական ծանր գործեր, պետական պրեֆերենցիաներ, տուգանքներ, պետք է ստանան համապատասխան վարձատրություն: Պարզապես գնդակահարելով` ոչինչ չես փոխի:

Կարելի է գոռալ այդ մասին, կարելի է ցուցադրաբար մարդկանց ձերբակալել, կարելի է մարդկանց կալանավորել ու դատապարտել` չապահովելով անգամ իրավունքը հարգելու տարրական նորմեր, բայց թե դրանից ինչ օգուտ կլինի, հիմա դդժվար է ասել: Այժմ դա շատ նման է ընտրովի արդարադատության ու քաղաքական հակառակորդների դեմ մղվող պայքարի:

Թարգմանությունը՝ 168.аm-ի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>