ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
17
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Հաշվեհարդար ՀՀԿ-ում. Դժվարամարս անակնկալը. Ով ում հաշիվներն է մաքրելու.

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցությունը սկսելով իր քարոզարշավը՝ հայտարարել է, որ դեկտեմբերի 9-ի գիշերը Նիկոլ Փաշինյանին մեծ անակնկալ է սպասվելու: ՀՀԿ-ն, հավանաբար, նկատի ունի այն, որ տանելու է սպասվածից ավելի շատ ձայն: Ներկայումս քչերն են կարծում, թե ՀՀԿ-ին կհաջողվի հաղթահարել անցողիկ շեմը կամ լինել թեկուզ երրորդ ուժը, այսինքն՝ չհաղթահարողների մեջ էլ լավագույնը:

Մյուս կողմից, սակայն, մենք պետք է նկատի առնենք այն, որ թավշյա հեղափոխության ձայների դիապազոնից դուրս մնացած փոքրաթիվ ձայները, այնուհանդերձ, բավականին անկանխատեսելիության միջավայրում են՝ հաշվի առնելով այն, որ այդ ձայների համար պայքարող ուժերի դիապազոնն էլ բավականին լայն է՝ ռադիկալ «Սասնա ծռերից» մինչեւ հանրությանն անանոթ նոր ուժեր՝ իրենց ամենատարբեր գաղափարներով, միաժամանակ հին ենթակառուցվածքներ տնօրինող ԲՀԿ ու նաեւ ՀՀԿ եւ այսպես ասած՝ ազատական դաշտում գործելու հավակնություն ներկայացնող միավորներ ու մեկ էլ մի ուժ՝ ՕԵԿ: 

Ահա այս բազմազանության պայմաններում, իհարկե, անկանխատեսելիությունը շոշափելիորեն մեծանում է, իսկ դա էլ իր հերթին ՀՀԿ-ին տալիս է «անակնկալի» հնարավորություն: Սա մի իրավիճակ է, որի հետ այլեւս ոչինչ անել հնարավոր չէ:

Մյուս կողմից՝ իրավիճակը հիշեցնում է այն ֆուտբոլային թիմերին, որոնք իրենց միավորները վաստակել են, եւ այսպես ասած՝ վաստակածը ինքնին թույլ չի տալիս որեւէ մրցանակային տեղի հավակնել, բայց այդ հույսը կա, եթե մյուս թիմերը չկարողանան իրենց հերթին վաստակել իրենց հասանելիք միավորները: Այսինքն՝ ՀՀԿ հույսը մյուսների անհաջողությունն է կամ անարդյունավետությունը:

Կկարողանա՞ն մյուս քաղաքական ուժերը,- հասկանալիորեն այդ թվում չէ հեղափոխության թիմը,- վաստակել իրենց հասանելիք միավորները եւ թույլ չտալ, որպեսզի Հանրապետականը իրենց անհաջողության հաշվին գրանցի սեփական հաջողությունը: Մյուս կողմից, սակայն, ՀՀԿ «անակնկալ» արդյունքը իր հերթին բավականին ուշագրավ խմորումներ է խթանելու այդ կուսակցությունում:

Բանն այն է, որ այդ «անակնկալի» պտուղներն, այդուհանդերձ, քաղելու են խիստ սահմանափակ թվով ՀՀԿ-ականներ, եթե ՀՀԿ-ն անցնի խորհրդարան: Իսկ նկատի ունենալով այն, որ այդ ուժն այլեւս իշխանություն չէ, մանդատից բացի՝ այլ պտուղ ընտրությունը գործնականում չի տալու: Սրան զուգահեռ՝ ստացվելու է նաեւ, որ ընտրությանը մասնակցելու կողմնակիցները ճիշտ էին, չմասնակցելու կողմնակիցները՝ սխալ: Եվ քանի որ «պտուղները» քիչ են եւ քիչ են լինելու նաեւ հետագայում, ապա կուսակցության ներսում խթանվելու է խմորումների նոր փուլ եւ «անակնկալ հաջողությունը» կարող է նույնիսկ «մարսողական» խնդիրներ առաջացնել ՀՀԿ-ի ներսում: 
Համենայնդեպս, դեկտեմբերի 9-ի արդյունքը այդ միավորի ներսում, ըստ էության, սպասվում է ներքին հաշիվների պարզաբանման համար, պարզապես քաղաքացիներն են, փաստորեն, որոշելու, թե ՀՀԿ ներսում ով ում հաշիվները կմաքրի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>