Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրենյանց Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին
6
Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան ԱԱԾ դիմակները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Պատերազմ Արցախում
Մեր ղեկավարի մեջքին կանգնած ենք, Աստված թող միշտ Ծառուկյանի հետ լինի. աշխատակիցներ Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրենյանց Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում «Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությունների Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Բիզնես խլելը Հայաստանում օրինաչափ է դառնում Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ «Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ. հայտարարություն Մաhաgել է վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատն ուղղակի տոմս է դեպի կալանավայր. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան Փաշինյանը մեկնել է Ռուսաստան, որը իրեն չի շնորհավորել (դեռ) ՀՀ իշխանությանը շարունակում է պետական և սահմանադրական կարգի հետևողական ապամոնտաժումը. ՀԱԿ ԱԱԾ դիմակները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը Ճիշտը «Ուժեղ Հայաստան»-ի կողմից մանդատների վերցնելն է. Նարեկ Կարապետյան Թրամփի հրեշավոր մղումները. նա ափսոսում է, որ ավելի շատ մարդ չի սպանել. Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ Միխայիլ Միշուստինը Եկատերինբուրգում «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ ՍԴ որոշումը քաղաքացուն ուղղված ուղերձ էր առ այն, որ իշխանության իրական աղբյուրն ամենևին էլ քաղաքացին չէ. «Միասնության թևեր» Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Հարկայինը գրոհում է բիզնեսի վրա. Բիզնեսին 1 շաբաթ ժամանակ կտան ՍԴ–ն գտնվում է գործող վարչախմբի ակնհայտ թելադրանքի տակ, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը. «Հայաքվե» ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը

Նոր ծրագիր հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար

«Երևան իմ սեր» հիմնադրամն իրականացնում է նոր ծրագիր՝ վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար: Ինչպես «Արմենպրես»–ի հետ զրույցում նշեց «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը, ծրագիրն առաջին հերթին նպատակ ունի երիտասարդներին այնպիսի հմտություններ սովորեցնել, այնպիսի մասնագիտական գիտելիքներով օժտել, որ դառնան լավ մասնագետ:

«Իրականացնելու ենք ունակությունների գնահատման աշխատանք, որից հետո կներգրավվեն այն ծրագրերում, որոնց արդյունքում իրենք կարող են դառնալ բարձրակարգ մասնագետներ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ենթադրում է դասընթացների շարք: Առաջին շարքը լինելու է ֆոտո և վիդեո նկարահանումների մասնագիտական գիտելիքների ուսուցում, ինչպես նաև ֆոտո և վիեդոնյութերի համակարգչային մոնտաժման, մշակման ծրագրերի ուսուցում: Դասընթացի լավագույն մասնակիցները կստանան ոչ միայն խրախուսական մրցանակներ, այլև նրանց կարող ենք ապահովել աշխատանքով»,-ասաց Արշակ Կարապետյանը: Նրա խոսքով, այդ առնչությամբ արդեն նախնական քննարկումներ, պայմանավորվածություններ կան շահագրգիռ գործատուների հետ: Ամեն ինչ պարզ կլինի դասընթացի ընթացքում նրանց ձեռք բերած գիտելիքներից, առաջադիմությունից:

Դասընթացները շարունակական են լինելու և առնչվելու են տարբեր ոլորտներին: Նախատեսվում է՝ այս դասընթացի ավարտից հետո, իրականացնել միջին մասնագիտական կրթության կամ արհեստագործական հմտությունների ուսուցում:

«Դա ուղղակի պայմանավորված է թե տղաների նախասիրությամբ, թե նրանց ունակություններով, ինչպես նաև պոտենցիալ գործատուների պահանջարկով, որովհետև ծրագրերի ամբողջական արդյունքը մենք կհամարենք ապահովված այն դեպքում, երբ գործատուին կտանք այն հմտություններով օժտված մասնագետին, որն իրականում բեռ չի դառնա նրա համար: Իսկ տղաներին կտանք իրենց աշխատանքով արժանապատվորեն աշխատելու, գումար վաստակելու հնարավորություն և որ շատ կարևոր է, իրենք իրենց զգան հասարակության լիարժեք անդամ»,-ավելացրեց Արշակ Կարապետյանը:

Արշակ կարապետյանը տեղեկացրեց, որ բացի տեսականից նաև մեծ ծավալի գործնական պարապմունքներ են նախատեսված: Գործնական և տեսական պարապմունքները համատեղ են լինելու: Տղաներին դասավանդելու են հանրապետության բարձրակարգ մասնագետները,այդ թվում ֆոտո և վիդեոդասընթացները դասավանդելու են ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լուսանկարիչն ու օպերատորը:

Դասընթացը մեկնարկելու է դեկտեմբերի սկզբին, տևելու է երեք ամիս: Ծրագրում ընդգրկվում են այն տղաները, ովքեր ունեն սեր լուսանկարչության, տեսանկարահանման նկատմամբ, ցանկանում են հմտանալ:

Արշակ կարապետյանը տեղեկացրեց, որ «Երևան իմ սեր» հիմնադրամն այս պահին իրականացնում է մի քանի ծրագիր, դրանցից մեկը սոցիալական խնդիրներ ունեցող կամ անապահով ընտանիքների տաղանդավոր երեխաների համար նախատեսված վարպետության դասերն են: Տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետներն իրենց փորձն են փոխանակելու երիտասարդ սերնդին:

«Նման առաջին նախագիծը մենք իրականացնում ենք ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի հետ: Դեկտեմբերի սկզբից մոտ 50 երեխայի համար երեք ամիս շարունակ վարպետության դասեր են անցկացվելու: Բոլոր ծրագրերի ծախսերը հոգում է «Երևան իմ սեր» հիմնադրամը: Դրան զուգահեռ, այս պահին մեր ուշադրության կենտրոնում է նաև Գյումրիի երկրագիտական թանգարանը: Օրեր առաջ այնտեղ եղել է նախագահ Արմեն Սարգսյանը: Այդ առնչությամբ արդեն հստակ ծրագիր կա և քննարկումներ ենք իրականացրել Մշակույթի նախարարության հետ»,-հավելեց Արշակ Կարապետյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>