Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը համաձայն ՊԵԿ-ի առաջարկների հետ

Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքում գրառում է կատարել, ըստ որի ինքը կողմ է, որ բոլոր ՀՀ քաղաքացիները հարկ վճարող դառնան, քանի որ դա բոլոր քաղաքակիրթ երկրներում դարձել է բնական նորմ:

Ինչ խոսք, առաջին հայացքից նա ճիշտ է ասում, պետությունը պետություն չի դառնա, եթե իր քաղաքացիները չսովորեն հարկեր վճարել:
Բայց արի ու տես, որ այդ գաղափարը չի ընդունվում մեր քաղաքացիների մեծ մասի կողմից: Այստեղ էլ Դանիելը օրիգինալ չէ, նշելով, որ տրամաբանական է քաղաքացիների այս դիրքորոշումը: Պարզապես, ըստ նրա, պետությունը, օգտվելով Փաշինյանի բարձր վարկանիշից, վերջապես պետք է կարողանա կյանքի կոչել այս շատ կարևոր դրույթը:

Առաջին հայացքից պրոգրեսիվ պատկերացումներ ունեցող մարդու տեսակետ է, ով կոչ է անում Փաշինյանին՝ կատարել այս ոչ պոպուլյար քայլը հանուն պետության շահերի:
Սկսենք նրանից, որ այս տիպի մասշտաբային լուծումները իրականացնում են, երբ երկիրը գտնվում է թռիչքային զարգացման ուղու վրա, երբ միջին դասը կազմում է հանրության պատկառելի մասը, երբ երկրում արդեն առկա է քաղաքակիրթ աշխատանքի շուկա և մարդկանց զգալի մասը այլևս չեն մեկնում արտագնա աշխատանքների, երբ մարդկանց կենսամակարդակը մեծանում է տարեցտարի և այն տեսանելի է բոլորի համար, երբ բյուջեի վերահսկողությունը դառնում է թափանցիկ, այլ ոչ թե վերացական բնույթի է, և  վերջապես այն ժամանակ, երբ քաղաքացիները սկսում են վստահել պետական ինստիտուտներին, այլ ոչ թե՝ անհատներին:

Դանիելը այս մասին կարող է չիմանալ, բայց երբ նա հղում է անում զարգացած երկրների փորձին, ապա գոնե պետք է ուսումնասիրած լիներ նրանց այդ խնդրի լուծման պատմական ուղին, այլ ոչ թե գնահատեր այսօրվա կտրվածքով:

Սակայն այս մտածողությունն ու գործելաոճը միայն Դանիելին բնորոշ չէ: Այն համատարած է մեր երկրում: Բոլորն ուզում են թվալ «խելացի ու պրոգրեսիվ» : Այդ հարցում ռեկորդը իհարկե պատկանում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս մարդկանց կարելի է բնութագրել, որպես պրիմիտիվ, կեղծ-մտավորական տեսակներ, որոնց պատկերացումները խիստ մակերեսային են, իսկ մտածողությունը՝ աննկարագրելի ցինիկ: Կարելի է ասել, որ Հայաստանում գործում է այդպիսի մարդկանց պատրաստման «դպրոց»: Այդ մարդիկ, սովորաբար նստած են լինում «դրսի» գրանտների վրա, ունենում են ֆեոդալական ապրելակերպ, բայց իրենց մտքերը տեսքով շատ «արևմտամետ» բնույթ ունեն:

Նրանք տարեկան ստանալով հարյուր հազարավոր դոլարներ, որպես եկամուտ, փորձում են կիսաաղքատ մարդկանց հայրենասիրության դասեր տալ, իբր՝ «ինտելեկտուալ մտքերով» փաթեթավորմամբ:

Մեր ժողովրդի ողբերգությունը կայանում է նրանում, որ մենք չունենք նորմալ իրական փորձագետներ, տնտեսագետներ, կառավարման փորձագետներ, որոնք խորքային պատկերացում ունենան այս խնդիրների մասին:

Արդյունքում այդ բացը լրացնում են «ինտելեկտուալ» փաթեթավորմամբ , պարզունակ մարդիկ, որոնք այս հարցերում պարզապես տգետներ են, բայց անկեղծորեն չգիտեն դրա մասին:

Արդյունքում, ժամանակ առ ժամանակ, սկսում են այդպիսի քննարկումները: Այսօր դեռ լավ է, նախկինում, Գյումրիում նավահանգիստ էին պատրաստվում կառուցել: Եվ այսօր էլ այդ մարդիկ զբաղեցնում են շատ բարձր պաշտոններ:

Այնպես որ, կարիք չկա զարմանալու, քանզի այս մարդիկ քաղցկեղի նման վարակել են այս Հայաստանի տնտեսագիտական և կառավարման միտքն ու տրամաբանությունը, և թույլ չեն տալիս, որ նոր մտածողության ծիլեր դուրս գա այս ոլորտում: Դրա համար էլ , օրինակ, իրավապաշտպան վարդան Հարությունյանը զարմանում է, թե ինչպես է ստացվում, որ նույնիսկ հեղափոխությունները չեն կարողանում փոխել իրերի այս իրավիճակը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>