ԲՀԿ-ն 50-60 ձայնով անցել է. ՍԴ-ն չպետք է թույլ տա խորացնել դիկտատուրան. Օրբելյան «Հայաստանի առևանգումը» կամ ո՞վ է «փախցնելու» Փաշինյանին. DW-ի ծաղրական, բայց դիպուկ ակնարկը «Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց». ՄԻՊ
26
ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) ՍԴ նիստին ընդառաջ փաշինյանական «ոստ. գվարդիան» արդեն դատարանի բակում է «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան Պատերազմ Արցախում
Տիկին Սաֆարյանը կատարել է արտահայտություն, որ վերադարձ անցյալին չի լինելու․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով (տեսանյութ) ԲՀԿ-ն 50-60 ձայնով անցել է. ՍԴ-ն չպետք է թույլ տա խորացնել դիկտատուրան. Օրբելյան Միջնորդում ենք, որ հակասահմանադրական ճանաչվի անհնարինության ինստիտուտը. Օրբելյան Սերդար Քըլըչը շնորհավորել է «իրենց» Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու «ընտրվելու» առիթով Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պապյան «Հրապարակ»․ ՍԴ-ն արդեն խախտել է կարգը` ՔՊ-ին քննությանը մասնակից դարձրել ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել 18 վագոն բենզին և 8 վագոն դիզելային վառելիք Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան «Հայաստանի առևանգումը» կամ ո՞վ է «փախցնելու» Փաշինյանին. DW-ի ծաղրական, բայց դիպուկ ակնարկը ԱԺ նախագահի պաշտոնում Թուրքիայի հետ բանակցություններ վարելու մանդատ ունեցող անձին առաջադրելը բացահայտ ժեստ է Թուրքիային. Շարմազանով Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք ՍԴ նիստին ընդառաջ փաշինյանական «ոստ. գվարդիան» արդեն դատարանի բակում է Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով հայ 2 ընտանիք է տnւժել «Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց». ՄԻՊ Դատարաններում պայթող քրեական գործերն ի ցույց են դնում դրանց պատվիրովի բնույթը Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների «Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Ալիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց, խափանման միջոցը փոխվեց Բաքուն և ԵՄ-ն քննարկել են համագործակցությունն ու Հայաստանի հետ «խաղաղության», այն է՝ թրքացման գործընթացը Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկեց նոր քննության «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՄԻՊ-ի դիմաց «Իր այլանդակությունն ինչ-որ մի պահի պիտի պատասխան ստանար». Աննա Ավետիսյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը

ՀՀԿ-ն պատրաստվում է թիվ 1 ընդդիմությունը դառնալ ապագա ԱԺ-ում (Տեսանյութ)

Հասկանալի է, որ գալիք ընտրապայքարում, ՀՀԿ-ին վերապահված է լինելու գլխավոր «մեշոկ պապիի» դերը, որից առավելապես օգտվելու է Փաշինյանի թիմը:

Սակայն այնպես չէ, որ ՀՀԿ-ն հանգիստ հետևելու է, թե ինչպես են իրեն դատափետում:
Եվ մասնավորապես, դա է ցույց տալիս այն ցուցակը, որով այս ուժը գնում է ընտրության:
Հասկանալի է, որ զրկվելով իշխող ուժի կարգավիճակից, կուսակցությունը զրկվել է նաև օլիգարխիկ ռեսուրսից, ընդ որում, ոչ միայն ֆինանսական, այլ նաև՝ մարդկային:
Մյուս կողմից, գլխավոր է դարձել կուսակցության քաղաքական կոմպոնենտը, ինչի վկայությունն է կուսակցության ցուցակի առաջին 15 տեղը:

Սկսենք սկզբից, առաջին եռյակը կազմված է Վիգեն Սարգսյանից , Արփինե Հովհաննիսյանից ու Դավիթ Շահնազարյանից:

Վիգենը ՀՀԿ-ի առավել չվարկաբեկված մասի սիմվոլն է համարվում: Արփինեն, գենդերայինից բացի, առավել ակտիվ կանանցից է համարվում այս կուսակցությունում: Իսկ Շահնազարյանը, Սեժ Սարգսյանի «Now-how»-ն է:

Վերջինս, ամենայն հավանականությամբ, լինելու է այս ընտրարշավում, ֆուտբոլային լեզվով ասած, կուսակցության «կենտրոնական հարձակվողը»: Նա բացահայտելու է Փաշինյանի թիմի բոլոր բացասական կողմերը, ընդ որում, նրան պերսոնալ չեն կարող մեղադրել ՀՀԿ-ի նախկին մեղքերի մեջ:

Լայն հանրության մեջ նրան հիշում են որպես 90-կան թվականների գործիչ: Արդյունքում ՀՀԿ-ն փորձելու է հանդես գալ որպես Փաշինյանի թիմի գլխավոր ընդդիմախոս:

Քաղաքական դաշտից ոչ ոք նման կոշտությամբ Փաշինյանին չի քննադատելու:

Արդյունքում ՀՀԿ-ին ամենայն հավանականությամբ կհաջողվի լուծել իր խնդիրը, ապագա ԱԺ-ում ներկայացված կլինի:

Եթե հաշվի առնենք, որ ապագա ԱԺ-ում ընդդիմությանը հասնելու է մոտ 30 մանդատ, ապա կարող ենք արձանագրել, որ ՀՀԿ-ին կհասնի 10-15 մանդատ: Եթե ԱԺ անցնեն չորս ուժ, կլինի 10 մանդատ, երեք ուժի դեպքում  ՀՀԿ-ի մանդատների քանակը կլինի մինջև 15-ը:

Այս կուսակցությունում հենց այդ հաշվարկն էլ կատարել են՝ ցուցակի առաջին 15 համարները լրացնելով քաղաքական դեմքերով:

Հարկ է նշել, որ ցուցակի բոլոր առաջին 15 անդամներն էլ «խոսացող են» և հայտնի: Եվ նույնիսկ բացասական առումով հայտնի լինելը օգուտ է բերելու, քանզի միշտ էլ հանրության մի ինչ որ հատված խիստ բացասական է տրամադրված լինում օրվա իշխանության նկատմամբ:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ այս ընտրություններով ՀՀԿ-ն փորձելու է գտնել իր տեղն ու դերը նոր պայմաններում և դուրս է գալու այն շփոթված վիճակից, որ հայտնվել էր այս տարվա ապրիլից հետո:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>