Թուրք պրոֆեսորի խոսքերով Էրդողանին չհնազանդվողները «հարամ» են գործում
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Փետրվարի 28-ից բանակի բոլոր ստորաբաժանումները գտնվում են մարտական պատրաստության վիճակում. Էրդողան
Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Հարրա նշրջանի համալսարանի ռեկտոր Ռամազան Թաշալթընը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դեմ գնալը հարամ է:
Հեռուստաալիքներից մեկին հյուրընկալված պրոֆեսոր Թաշալթընը Թուրքիայի նախագահին լսելը (հնազանդվելը) համեմատել է կրոնական պարտքի հետ:
«Նախագահական համակարգի անցնելուց հետո ավելի ավելի շատ լիազորություններ ունի մեր նախագահը: Իսլամի տեսանկյունից նախագահին հնազանդվելը կրոնական պարտականություն է: Իսկ դեմ դուրս գալը պատերազմից փախչելուն հավասարազոր է, հարամ է: Մենք հնազանդվում ենք մեր նախագահին»,- ասել է ռեկտորը:
Ռեկտորի սկանդալային խոսքերը թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել։
Աղբյուր` Ermenihaber.am

