Մերօրյա Մյունհաուզենը. Նախարարն ուզում է «երկրում 2 նոր օր ավելացնել»
«Հրապարակ» թերթը գրում է. «Տրանսպորտի եւ կապի նախարար Հակոբ Արշակյանին հարցրինք՝ պատահաբա՞ր էր աջ ղեկով վարորդների հետ հանդիպման ժամանակ ասել, որ համապատասխան օրենքն ընդունվել է փետրվարի 31-ին՝ շփոթվե՞լ էր։ «Չէ, ի՞նչ շփոթվել․ ուզում եմ երկրում երկու նոր օր ավելացնել»։ Երկու չէ, երեք է՝ էլի՞ շփոթվեցիք։ «Ոչ, ուզում եմ ավելացնել»։
Փաստորեն, Դուք էլ մեր Մյունհաուզենն եք, բայց գիտեք՝ նրա օրացույցով հնարավոր էր ավելացնել մեկ օր եւ՝ մայիսի 32-ին։ Բոլոր դեպքերում, աջ ղեկով մեքենաների հարցը կլուծե՞ք։ «Փորձելու ենք ինչ-որ բան անել»։

