Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ և փամփուշտներ
Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
Ժամը 23։00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ։
Ոստիկանները նշված փողոցի թիվ 31 տան մոտ հայտնաբերել են «GAP» 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ 3 փամփուշտով։
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները` Shamshyan.com -ում:

