Դուք ձեր աչքի գերանը թողել եք, ուրիշի աչքի փուշն եք ուզում հանել. Գրիգոր Իսկանդարյանը ՔՊ-ին (տեսանյութ) Դուք հակառուսական չեք, դուք բախտախնդիր ավանտյուրիստներ եք, ովքեր երկիրը տանում են փորձությունների. Սուքիասյան (տեսանյութ) Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնությшն ենթարկողների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
7
Հաստատապես գալու է սեփական արարքների համար հանրությանը հաշիվ տալու ժամանակը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Այսօր դիմում եմ 44-օրյա պատերազմի և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաներին. Գագիկ Ծառուկյան Փաշինյանը կրկին մեծ պատերազմ է բերելու Հայաստանի գլխին. Թուրքիայում լայնորեն մեկնաբանում են Մակրոնի արկածները Հայաստանում Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Կիևում գտնվող դեսպանատներից շուտափույթ տարհանել դիվանագիտական անձնակազմերը Ի պատասխան Անդրանիկ Թևանյանի դեմ վայրահաչոցի (տեսանյութ) ԼԳԲՏ համայնքն աջակցում է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին (տեսանյութ) Գեբելսի վկաները Գագիկ Ծառուկյանն այցելել է Արագածոտնի մարզ (տեսանյութ) Ռումինիայի նախագահը շտապ լքել է Հայաստանը՝ կառավարության հրաժարականի պատճառով Պատերազմ Արցախում
Հայաստանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել գինու համտեսի միջազգային մրցույթի համար Պատմությունը դաժան է վարվում նրանց հետ,ովքեր չեն յուրացնում նրա դասերը. հիշեցում, թե ինչպես 1920-1921թթ. Ֆրանսիան «փուռը տվեց» Կիլիկիայի հայերին Դուք ձեր աչքի գերանը թողել եք, ուրիշի աչքի փուշն եք ուզում հանել. Գրիգոր Իսկանդարյանը ՔՊ-ին (տեսանյութ) Դուք հակառուսական չեք, դուք բախտախնդիր ավանտյուրիստներ եք, ովքեր երկիրը տանում են փորձությունների. Սուքիասյան (տեսանյութ) Հաստատապես գալու է սեփական արարքների համար հանրությանը հաշիվ տալու ժամանակը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Այսօր դիմում եմ 44-օրյա պատերազմի և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաներին. Գագիկ Ծառուկյան Արդարության դեֆիցիտից մինչև արտագաղթ․ ինչպե՞ս հաղթահարել ճգնաժամը. Հրաչյա Ռոստոմյան Հերթական ստերը «ՔՊ»-ից (տեսանյութ) Փաշինյանը չի մեկնի Մոսկվա «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Կապանի» բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափահաս տղա Փաշինյանը կրկին մեծ պատերազմ է բերելու Հայաստանի գլխին. Թուրքիայում լայնորեն մեկնաբանում են Մակրոնի արկածները Հայաստանում Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 24 ժամ ջուր չի լինի ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը «8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու Uեռшկան բռնnւթյшն ենթարկված անչափահաս քույրերը հետազոտվել են, uաhմռկեցnւցիչ փաստեր ունենք. Փաստաբան Ընտրությունները հայ ժողովրդի որոշումն են լինելու, ոչ թե Փարիզի, Մոսկվայի կամ Բրյուսելի․ Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Կիևում գտնվող դեսպանատներից շուտափույթ տարհանել դիվանագիտական անձնակազմերը Բուսաբանական այգում ռուս կնոջ մարմին է հայտնաբերվել՝ կախված վիճակում Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնությшն ենթարկողների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քաղաքացիների անկեղծ վրդովմունքը՝ Ռոբոտների գործարանի հարակից տարածքից (տեսանյութ) Ի՞նչ ուղղությամբ են գումարները մսխվում (տեսանյութ) Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Ի պատասխան Անդրանիկ Թևանյանի դեմ վայրահաչոցի (տեսանյութ) Հունիսի 7-ին ժողովուրդը պետք է պատռի «Նիկոլ» անունով ստերի տոպրակը (տեսանյութ) ԼԳԲՏ համայնքն աջակցում է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին (տեսանյութ) Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր–Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան

Փոխվարչապետի ՍՊԸ-ն 35 հազար ԱՄՆ դոլար գրանտ է ստացել չրի արտադրությունը զարգացնելու համար (Տեսանյութ)

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: Նախորդ շաբաթ «Հետք»-ը գրավոր հարցում էր ուղարկել հիմնադրամ, որը մեզ է տրամադրել «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հայտադիմումը, կնքված համաձայնագիրը:

«Իրիգեյթ» ՍՊԸ-ի հետ փոխվարչապետի կապը

Փոխվարչապետների` կառավարության կայքում տեղադրված կենսագրություններից տեղեկանում ենք, որ Տիգրան Ավինյանը 2010-2011 թվականներին հիմնադրել է «Իրիգեյթ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով։ Իրավաբանական անձանց ռեգիստրի գրանցամատյանում ընկերության հիմնադիրների մասը փակ է, և միայն համապատասխան վճարում կատարելուց հետո կարողացանք տեսնել ընկերության կանոնադրությունն ու մասնակիցների մասին տեղեկությունները: Ըստ այդմ՝ ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի ապրիլի 30-ին: «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենը Արմեն Մարտիրոսի Ավինյանն է, որը փոխվարչապետի հայրն է: ՍՊԸ-ն գրանցված է այն հասցեում, որտեղ հաշվառված է Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետը ընկերության մասնակիցների ցանկից դուրս է եկել 2018թ. հունիսի 5-ին: Այժմ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Դավիթ Արմենի Ավինյանին, որը փոխվարչապետի եղբայրն է: Դավիթ Ավինյանը պլաստիկ վիրաբույժ է:

«Իրիգեյթ» ՍՊԸ-ն հաղթող է ճանաչվել, երբ Ավինյանն արդեն փոխվարչապետ էր

Դրամաշնորհի համար Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին ուղղված «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենի դիմումը ստորագրված է 2018 թվականի փետրվարի 14-ով: Այդ ժամանակ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամ էր և հիշյալ ՍՊԸ-ի տնօրեն: Դիմում-հայտը ստորագրել է անձամբ Տիգրան Ավինյանը: Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հետ կնքված փաստաթղթերը պարունակում են առևտրային գաղտնիք, սակայն հիմնադրամի բանավոր հարցմանն ի պատասխան՝ ընկերությունից համաձայնել են, որպեսզի փաստաթուղթը մեզ տրամադրվի:

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Խաչատրյանը մեզ հայտնել է, որ 2018թ. մարտի 15-ին «Իրիգեյթ» ՍՊԸ-ն և այլ ընկերություններ հիմնադրամ են ներկայացրել թվով 49 բիզնես-հայտեր: Դրանից 16-ը մերժվել է: Մայիս 25-ին տեղի է ունեցել «Արժեշղթային զարգացման» հանձնաժողովի նիստը, որի արդյունքում թվով 33 բիզնես-հայտերից հաղթող է ճանաչվել է 29-ը: Սակայն վերջնարդյունքում համաձայնագրեր են կնքվել 26 ընկերությունների հետ, այդ թվում` «Իրիգեյթ» ՍՊԸ-ի: Ընկերության հետ պայմանագիր է կնքվել օգոստոսի 1-ին:

Արձանագրենք, որ Տիգրան Ավինյանը 2018թ. մայիսի 25-ին փոխվարչապետ էր, իսկ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի մասնակիցների ցանկից դուրս է եկել դրամաշնորհի մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո՝ 2018 թվականի հունիսի 5-ին:

Փոխվարչապետը՝ չրերի բիզնեսում

«Նպատակային ֆինանսավորման համաձայնագիր»-ը կնքվել է Միջազգային զարգացման ընկերակցության, Վերակառուցման և զարգացման բանկի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում:

Մեր ձեռքի տակ եղած համաձայնագիրը կնքվել է «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Ավինյանի, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանի և «Արտասահմանյան ֆինասնական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի տնօրեն Էդգար Ավետյանի միջև:

Դրամաշնորհի բյուջեն կազում է 37 մլն դրամ, որից 16 մլն-ն է անհատույց տրամադրվել «Իրիգեյթ» ՍՊԸ-ին, մնացած գումարը ընկերության սեփական ներդրումն է: Ծրագրի իրականցման համար պետք է ձեռք բերվեն էլեկտրոնային չորանոց, չժանգոտվող մետաղից դարակաշարեր, մրգի և բանջարեղենի լվացման սարքավորում, արևային պանելներ, բարձրարժեք տնկիներ, սառնարանային հանգույցի սարքավորումներ և հումք:

Ծրագրի համառոտ նկարագրության մեջ գրված է, որ «Իրիգեյթ» ՍՊԸ-ն զբաղվել է ինտենսիվ այգիների հիմնմամբ, կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի տեղադրմամբ և չրի արտադրությամբ: «Ներկա դրությամբ ընկերության տնօրինության տակ է գտնվում 11 հեկտարի վրա տեղակայված 2000 ծիրանենու այգի: Այգին հիմնվել է 2002թ. Կոտայքի մարզի Քանաքեռ-Ավանում: Տարեկան բերքատվությունը կազմում է 50-70 տոննա: 2016թ.-ից ընկերությունը զբաղվում է չրարտադրությամբ»,- այս նկարագրությունը ներկայացված է համաձայնագրում: Դրամաշնորհի գումարով «Իրիգեյթ» ընկերությունը պետք է սարքավորումներ գնի, որպեսզի զարգացնի չրի արտադրությունը և կրկնապատկի արտադրության ծավալը՝ 5 տոննայից հասցնելով 10 տոննայի:

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրենը՝ նախարար

Փոխվարչապետի ընկերության հետ համաձայնագիր կնքած Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի նախկին տնօրեն Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 16-ին նշանակվել է գյուղատնտեսության նախարար: Մեզ մոտ հարց էր առաջացել՝ արդյո՞ք գյուղատնտեսության նախարարի պաշտոնում Գեղամ Գևորգյանին տեսել է հենց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նախորդ շաբաթ գրավոր հարցում էինք ուղարկել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որին պատասխանել է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

«Գեղամ Գևորգյանի թեկնածության առաջադրման որոշումը կայացվել է կառավարության թիմի խորհրդակցությունների արդյունքների հիման վրա»,- ասված է Արմեն Խաչատրյանի պատասխանում: Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանին խնդրեցինք հարցազրույց կազմակերպել փոխվարչապետի հետ: Մեր առաջարկը քննարկելուց հետո Վահան Հունանյանն առաջարկեց հարցերը գրավոր ուղարկել եւ խոստացավ պատասխանել ողջամիտ ժամկետում: Մենք առաջարկեցինք, որ հարցերին բանավոր գոնե խոսնակը պատասխանի, սակայն վերջինս այդ առաջարկն էլ մերժեց: Մենք ուղարկել ենք գրավոր հարցում, որը այո կամ ոչ պատասխանն է ենթադրում: Փոխվարչապետին հարցրել ենք՝ արդյո՞ք ինքն է առաջարկել Նիկոլ Փաշինյանին Գեղամ Գևորգյանին նշանակել գյուղատնտեսության նախարար:

«Հետք»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>