Ռասիստական արտահայտության համար աշխատանքից հեռացված Մեգին Քելիին հրավիրել են «Վրեմյա»-ն վարելու
Միացյալ Նահանգների ամենահայտնի քաղաքական հեռուստամեկնաբաններից մեկին՝ ռասիստական արտահայտության համար NBC հեռուստաալիքից հեռացված Մեգին Քելիին, աշխատանք են առաջարկել ռուսական «Առաջին ալիք»-ում, գրում է Tert.am -ը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին հայտնել է «Վրեմյա» լրատվականի երեկոյան թողարկման հաղորդավար Կիրիլ Կլեյմյոնովը:
«Թանկագին Մեգին, թքիր ղեկավարությանդ վրա ու արի մեզ մոտ՝ Ռուսաստան, Մոսկվա: Կամ էլ ուղիղ մեր ստուդիա արի, միասին կվարենք «Վրեմյա»-ն: Դու կվայելես միլիոնավոր մեր տղամարդկանց սերը և նույնքան կանայք էլ կնախանձեն քեզ»,-ասել է հաղորդավարը:
Կլեյմյոնովը նաև հավելել է, որ Քելիին աշխատանքից հեռացնելու իրական պատճառը եղել է այն, որ կինը հարցազրույց էր վերցրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից ու շատ է սիրվել ռուսների կողմից:
Ավելի ուշ պարզվել է, որ աշխատանքի առաջարկը կատակ է եղել:


