Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Համարձակ կիրգիզուհին՝ հանուն կանաց իրավունքների. Տեսանյութ. Լուսանկար

Կիրգիզիայում իսկական սկանդալի է վերածվել 19-ամյա երգչուհի Զերե Ասիլբեկի տեսահոլովակը, որտեղ աղջիկը մանուշակագույն ժանեկազարդ ներքնազգեստով և վառ շրթներով երգում է կանանց իրավունքների մասին, երգի բառերից է. «Երբ կգա ժամանակը, որ այլևս չասեն՝ այսպես արա, այսպես մի արա»:
Երիտասարդ աղջկա համարձակ տեսահոլովակը դուր չի եկել տեղացի տղամարդկանց: Ինչպես փոխանցում են լրատվամիջոցները, նրանք աղջկան սպառնում են հաշվեհարդարով: Անձնական նամակներով գրում են, որ գլուխը կկտրեն, պատմել է Զերեն:

Նույնիսկ Կիրգիզիայի նախկին վարչապետ Կուլովն է կոշտ և հեգնական ձևով անդրադարձել տեսահոլովակին՝ մեկնաբանելով, որ երգչուհին նման բուռն քննարկման չէր արժանանա, եթե նրա կազմվածքը իդեալական լիներ:

Զերեն ասել է, որ իր այդ հոլովակի պատճառներից մեկը աղջիկներին ստիպողաբար ամուսնացնելու սովորույթն է, այն բռնությունը, որ ապրում է Կիրգիզիայի գրեթե յուրաքանչյուր չորրորդ կինը, այն, որ աղջիկները ստիպված ամուսնանում են, երբ նրանց ուղղակի գողանում են, երբեն գողանում են անծանոթ մարդիկ, իսկ երբեմն էլ աղջկա ծնողների հետ պայմանավորվածությամբ: Նա ասել է, որ սովորաբար այդպիսի պատմությունները լռության են մատնվում:

Զերեն լրատվամիջոցներին պատմել է երիտասարդ մի աղջկա մասին, որը բժշկական քոլեջի ուսանող էր և պաատրաստվում էր ամուսնանալ սիրած տղայի հետ, սակայն տարիքով իրենից մեծ տղամարդը բռնի ուժով գողացել էր նրան: Մինչ աղջկա ծնողները հետապնդելով հասել էին նրանց հետևից, տղամարդը դանակահարել էր աղջկան և սպանել:

Չնայած կոշտ և սպառնալիքներով լի վերաբերմունքին երիտասարդ երգչուհին չի պատրաստվում հրաժարվել իր պայքարից: Նա ասել է, որ շարունակելու է երգել, անգլերեն սովորեցնել երեխաներին և զբաղվել հասարակական ծրագրերով:

Կիրգիզիայում վաղ ամուսնությունների խնդիրներին մոտ մեկ տարի առաջ իր յուրահատուկ մոտեցմամբ անդրադարձել է Սայքալ Ժումալիևան, ով տեսահոլովաում ներկայացել է գյուղական հարսնացուի դերում, որը "Staying alive" հիթի տակ ավելով պարում է: Այս տեսահոլովակը նույնպես մեծ աղմուկի պատճառ էր դարձել:

Մեկ այլ դեպք դարձյալ Կիրգիզիայում, նկարչուհի Ալիա Շագիևան՝ Կիրգիզիայի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կրտսեր դուստրը, լուսանկար էր հրապարակել, որտեղ կրծքով կերակրում էր նորածին որդուն: Շագիևան պարբերաբար նմանատիպ անձնական լուսանկարներ է հրապարակել՝ արժանանալով հասարակության քննադատմանն ու պախարանքին: Նա գրում էր, որ մարդիկ մոռացել են թե ինչ նշանակություն ունի կնոջ կուրծքը և այն վերածել են տղամարդկանց քննարկման առարկայի: Սակայն երկարատև մեղադրանքներից հետո նա ստիպված հեռացրել է լուսանկարը:

Այս թեմային հետաքրքիր անդրադարձ է կատարել Ria.ru- ն՝ ուշագրավ փաստեր ներկայացնելով նաև Ուզբեկստանում և Տաջիկստանում կանանց իրավունքների առնչությամբ:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>