Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Վիգեն Սարգսյանին
Դիտել նաև
Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը
«Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան
«Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունները արտաքին քաղաքականության մեջ մի քանի առանցքային սխալներ են թույլ տվել ու մի քանի ամսում ավերել են այն, ինչը տասնամյակներով կառուցվել է:
«Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ծուռ վզով և կիսածնկած վիճակում արտաքին քաղաքականություն վարեն, և դա է նրա պատկերացրած արտաքին քաղաքականությունը, ես ուզում եմ հիասթափեցնել Վիգեն Սարգսյանին և նրա բոլոր գործընկերներին: Հայաստանի իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ և արժանապատիվ երկրին վայել արժանապատիվ քաղաքականություն»,- ասել է Փաշինյանը:

