Վճռաբեկի նախկին նախագահի տան վրա ավազակային հարձակումը կազմակերպել է վերջերս ինքնասպան եղած Հ. Ղարագյոզյա՞նը. «Ժամանակ»
«Օգոստոսի 28-ին երեք դիմակավորված և զինված անձինք ավազակային հարձակում էին կազմակերպել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ Ձորաղբյուրում գտնվող տան վրա: Հոկտեմբերի սկզբին Վրաստանում կալանավորվեց և Հայաստան տեղափոխվեց ավազակային հարձակման մեջ կասկածվող Գագիկ Ղևոնդյանը, ով ՀՔԾ-ում ցուցմունք էր տվել, որ ավազակային հարձակումը ինքը չի կազմակերպել և տվել էր այլ մարդու անուն:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակումը նախաձեռնել և կազմակերպել է ԱԺ նախկին պատգամավոր, հոկտեմբերի 6-ին ԱԺ մեկ այլ պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվող, իսկ այնուհետև կասկածելի հանգամանքներում ինքնասպանություն գործած Հայրություն Ղարագյոզյանը, ով մեծ գումարներ է պարտք եղել Մկրտումյանին:
Հետաքրքիր զուգադիպությամբ Վրաստանում Գագիկ Ղևոնդյանի կալանավորման և Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության ժամկետները համընկնում են»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

