Քաղաքապետի որոշմամբ՝ նշանակվել են Երևանի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարները
Այսօր, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ նշանակվել են Երևանի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարները:
Քաղաքապետի որոշմամբ՝ Միքայել Թումասյանը նշանակվել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Միքայել Թումասյանին՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ից նշանակել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար»:
Մեկ այլ որոշմամբ՝ Արամ Դանիելյանը նշանակվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Արամ Դանիելյանին՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ից նշանակել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար»:

