Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների
16
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Կոմիտասի պողոտայում «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար

Ի՞նչ դասեր պիտի քաղի Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիական հեղափոխության արդյունքներից

Ինչպես հայտնի է, հեղափոխությունները լինում են երկու տեսակի,` «թավշյա» և «արյունոտ»:

«Թավշյա» կոչվում է այն հեղափոխությունը, երբ նոր իշխանությունները չեն հետապնդում նախկիններին և նոր էջ են բացում երկրի համար՝ համախմբելով ողջ հանրությունը, ինչպես որ դա եղավ Պորտուգալիայում 1974-ին, Իսպանիայում՝ 1975-ին, հետկոմունիստական Արևելյան Եվրոպայի երկրներում, Բալթյան երկրներում, 1990-ին Հայաստանում և այլն:

«Արյունոտ» հեղափոխությունները տարբերվում են նրանով, որ նոր իշխանությունների գլխավոր նպատակն է դառնում նախկինների հետապնդումը: Կապ չունի ինչպես՝ իրավական ձևակերպումներով, թե հեղափոխական իրավագիտությամբ: Սրանք իրարից տարբերվում են բացառապես ձևով, քանզի ցանկացած, նույնիսկ բռնի գործողությունը հիմնավորվում է իրավական ձևակերպմամբ: Այդպիսիններից են համարվում 1789-ի Մեծ Ֆրանսիական հեղափոխությունը և 1917-ի Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը:

Ֆրանսիական հեղափոխության և նրանից բխած քաղաքացիական բախումների արդյունքում սպանվեց ավելի քան 1 միլիոն մարդ, իսկ 1917-ի ռուսական հեղափոխության արդյունքում զոհերի թիվը հասավ 12 միլիոնի: Ընդ որում, հեղափոխության սկզբում ոչ ոք չէր ուզում, որ այդքան զոհեր լինեն, ոչ ռուսները, ոչ էլ` ֆրանսիացիները, բայց այդպես ստացվեց հեղափոխականների գործելաոճի պատճառով:

Մեր այս հոդվածում ներկայացնենք, թե ինչու ֆրանսիացիների մոտ այդպես ստացվեց:

Ֆրանսիական հեղափոխության զարգացման երեք փուլերը

1-ին փուլը ժիրոնդիստների գերիշխումն էր, իսկ կարգախոսներն էին` սեր, հանդուրժողականություն, ազատություն և հավասարություն:

Ինչպես հայտնի է, Ֆրանսիական հեղափոխությունը սկսվեց 1789-ին, երբ Բաստիլի գրավումից հետո թագավոր Լյուդովիկոս 16-րդը ստիպված եղավ ճանաչել Ֆրանսիայի Օրենսդիր մարնմի լեգիտիմությունը, որն այն ժամանակ կոչվում էր Գլխավոր Նահանգներ, և այն վերափոխվեց՝ դառնալով Հիմնադիր Ժողով: Այն բաղկացած էր հանրության երեք շերտերը ներկայացնող խմբերից՝ հոգևորականներից /այժմյան ՀՀԿ-ն էր/, արիստոկրատներից /այժմյան ՀՅԴ-ն էր/, և բուրժուազիայից /այժմյան` ԲՀԿ ու ԵԼՔ դաշինքները/:

Համաժողովրդական ճնշման արդյունքում, ձևավորվեց կոալիցիոն կառավարություն, որը տևեց մոտ երեք տարի, որտեղ «փողոցի» ներկայացուցիչներն էին բուրժուազիան ներկայացնող Ժիրոնդիստների կուսակցությունը՝ Ժան Պյեր Բրիսսոյի գլխավորությամբ  /նա ֆրանսիացիների Նիկոլ Փաշինյանն էր/: Վերջինիս ֆրանսիացիները շատ էին սիրում, կարելի է ասել, նույնիսկ պաշտում էին, որովհետև վերջինս ամենաընչազուրկ մարդկանց հոգսերից էր խոսում, և Ռուսսոյի տեսության կողմնակիցն էր: Նա անընդհատ նշում էր, որ թագավորին պետք է հեռացնել՝ հիմնելով հանրապետական կարգեր: Նա Լյուդովիկոսին մահապատժի դատապարտելու կողմնակից չէր, պարզապես պոպուլիստական դիքերից ելնելով նշում էր, որ թագավորին պետք է պատժել, բայց ոչ մահապատժի ենթարկել:
Ըստ նրա, դրանից հետո, երբ ռևանշիզմի վտանգը չեզոքանա, պիտի ձևավորել ներառական իշխանական համակարգ, որտեղ ներկայացված կլինեն հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչները՝ ներառյալ հոգևորականներն ու արիստոկրատները, բնականաբար ժիրոնդիստների գլխավորությամբ / ինչքան նման է Փաշինյանի ու նրա կողմնակիցների ձևակերպումներին/: Սակայն իր այս դիրքորոշմամբ նա իրեն թշնամի դարձրեց Բուրբոններին /թագավորին, հոգևորականներին և արիստոկրատներին/:

Վերջիններս նրան համարում էին «դուրսպրծուկ», ով, իրենց կարծիքով, հետևողականորեն ոչնչացնում էր ողջ ֆրանսիական պետական համակարգը՝ ի օգուտ Ֆրանսիայի թշնամիների:

Այս հակադրության արդյունքում ֆրանսիական քաղաքական դաշտում շատ արագ ուժեղացան ֆրանսիական հասարակության, այսպես կոչված, 4-րդ շերտի կողմնակիցները՝ մոնտանյարները, որոնք ձևավորում էին Յակոբինյան ակումբներ / նրանց Սասնա Ծռերը/, որոնք ոչ միայն պահանջում էին թագավորի մահապատիժը, այլև ժիրոնդիստներին մեղադրում էին թուլակամության մեջ, իսկ վերջում՝ նաև հակահեղափոխականության մեջ:

1792-ին յակոբինցիների ճնշման տակ միապետությունը վերացվեց, իսկ Լյուդովիկոսը մահապատժի ենթարկվեց: Սակայն կյանքը հեղափոխական մթնոլորտի պայմաններում չէր լավանում, և ֆրանսիացիների մեծ մասը, ովքեր պաշտում էին ժիրոնդիստ Բրիսսոյին, կտրուկ հիասթափվեցին նրանից, բայց և բուրբոնների վերադարձի դեմ էին: Եվ այս պայմաններում, անսպասելի շատերի համար, «փողոցի» գլխավոր հերոսները դարձան յակոբինցիները / ֆրանսիական Սասնա Ծռերը/:

Հեղափոխության 2-րդ փուլը յակոբինյան տեռորն էր, իսկ կարգախոսները՝ պատժել նախկին ռեժիմի թալանչիներին

1793-ին նրանք վերցրեցին իշխանությունը, հիմնեցին «անցումային արդարադատության» ինստիտուտներ /փաստացի տեռորի գործիքներ/ և ֆրանսիական «Փաշինյանին» և նրա կողմնակիցներին մահապատժի ենթարկեցին, որպես հեղափոխության դավաճաններ, բնականաբար, մահապատժի ենթարկեցին նաև նախկին իշխանության այն  անդամներին, որոնց  ժիրոնդիստները  խնայել էին, այդ  թվում  նաև թագուհուն:

1793-94 թվականների ընթացքում տեռորի ժամանակ սպանվեց ավելի քան 1 միլիոն մարդ: Այն տևեց մեկ տարի, սակայն դա Ֆրանսիայի պատմության ամենադժոխային տարիներն էին:
Ի տարբերություն ժիրոնդիստների, յակոբինցիները որևէ ստվերային կապեր չունեին նախկին իշխանությունների հետ, ազնիվ էին և անկաշառ, Ռոբեսպիերի մականունը /նրանց  Ժիրայր  Սեֆիլյանը/, օրինակ, Անկաշառ էր: 

Սակայն ամեն ինչ ունի իր սկիզբն ու վերջը, մանավանդ որ բացառապես հեղափոխական սկզբունքներով երկրում ոչ մի լուրջ զարգացում չի լինում: Եվ այս ամենը մեկ տարվա ընթացքում ցցուն դարձավ բոլորի համար: Նույնիսկ Փարիզի «փողոցը» հասկացավ, որ նախկիններին պատժելով չի լուծվում ոչ մի խնդիր, փոխարենը ի հայտ են գալիս նոր խնդիրներ: Ահա թե ինչու յակոբինցիները կարճ ժամանակահատվածում, ընդամենը մեկ տարվա ընթացքում, կորցրեցին իրենց իշխանությունը:

Հեղափոխության 3-րդ փուլ՝ Թերմիդոր, գլխավոր կարգախոսն էր՝ փրկել ֆրանսիական հեղափոխությունը և նրա իդեալները` այն իրականացրած հեղափոխականներից

Ֆրանսիայում Թերմիդորը եկավ 1794-ին, և այն ավարտվեց 1799-ին: Այս փուլում, քաղաքական դաշտից հեռացվեցին բոլոր հեղափոխականները /մի մասին մահապատժի ենթարկեցին, մյուսներին բանտարկեցին/:

Այս փուլը կոչվում է նաև նախահեղափոխական ժամանակաշրջանի հանդեպ կարոտախտային փուլ:

Հետագայում,օրինակ 20-րդ  դարի  վերջում,  երբ կյանքի կոչվեցին «թավշյա» բնույթի հեղափոխությունները, յակոբինյան փուլը մերժվեց բոլորի կողմից՝ հաշվի առնելով ֆրանսիական հեղափոխության դասերը:

«Թավշյա» հեղափոխությունների ընթացքում գործում է երկու փուլ, ժիրոնդիստների և Թերմիդորի:

Օրինակ, հետկոմունիստական երկրներում ժիրոնդիստների դերը կատարում էին ազգային դեմոկրատական շարժումները /Սոլիդարնոստը, Սայուդիսը, Դեմոկրատական Ռուսաստանը, ՀՀՇ-ն և այլն/, իսկ Թերմիդորի դերում գործում էին նախկին կոմունիստական ուժերը /Կվասնևսկին՝ Լեհաստանում, Բրազաուսկասը՝ Լիտվայում, Շևարդնաձեն՝ Վրաստանում, Դեմիրճյանը՝ Հայաստանում և այլն/:

20-րդ դարի վերջում և 21 դարի սկզբում աշխարհը գիտակցաբար մերժեց հեղափոխությունների, այսպես կոչված, յակոբինյան փուլը՝ հասկանալով, թե ինչ ավերածությունների է դա բերում հասարակություններին: Հետագայում մենք առանձին կվերլուծենք 1917-ի ռուսական հեղափոխության ողբերգության փորձը, որի վտանգի մասին ֆրանսիական դասերը հաշվի առնելով՝ զգուշացնում էին Դոստոյևսկին, Բերդյաևը, Ստրուվեն, Բուլգակովը,  Ֆրանկը,  Իլյինը և մյուսները:

Ինչ հետևություններ պիտի անի Նիկոլ Փաշինյանը

Նախ Նիկոլը պիտի հիշի, որ եթե չլիներ ֆրանսիացի ժիրոնդիստների   հեղափոխական  չափազանցված սպասումներ  առաջ  բերելը, նախկիններին  պատժելու պահանջի  մոլուցքը, ապա չէր լինի նաև հեղափոխության յակոբինյան փուլը, քանզի եթե դու փորձում ես հենվել ամբոխի վրա, ապա վաղ թե ուշ դառնալու ես նրա գերին, իսկ վերջում այդ ամբոխը քեզ փոխելու է ավելի արմատական հեղափոխական հերոսներով, քանզի  քեզանից  ավելի  հեղափոխական  կարող են  լինել,  մանավանդ, որ  կյանքը միշտ  թելադրում է ավելի  բազմաշերտ  լուծումներ, որոնք, սակայն,  սովորաբար  խորթ են  լինում  ամբոխի  համար: ինչպես որ ֆրանսիացի ամբոխը Բրիսսոյին փոխեց Ռոբեսպիերով, իսկ ռուս ամբոխը Կերենսկուն փոխեց Լենինով ու Տրոցկիով:

Իհարկե ողջունելի է, որ Փաշինյանն այսօր խոսում է քաղաքական բարիկադների վերացման անհրաժեշտության մասին, սակայն դա չի կարող ընտրովի բնույթ ունենալ: Եթե նախկին իշխանությունները բաժանվեն «լավերի» ու «վատերի», մեկին  պատժեն, իսկ  մյուսին`  ոչ,  ապա արդյունքը լինելու է այնպես, ինչպես ֆրանսիացիների ու ռուսների մոտ, քանզի այստեղ գործում է քաղաքագիտության մեջ հայտնի` պանդորայի արկղի բացման սկզբունքը:  Եթե հեղափոխությունը իր թավշյա բնույթից դուրս գա, ապա այն կվերածվի անվերահսկելի, դեպի ողբերգություն ընթացող գործընթացի:  Դա է ցույց տալիս պատմական փորձը:

Կգիտակցի դա Փաշինյանը, թե ոչ, չեմ կարող ասել, նշեմ, որ հետդարձի  ճանապարհը դեռ փակված չէ:

Պետության ղեկավարը չի կարող ունենալ ատելի և ոչ ատելի գործիչներ, ինչքան էլ որ նախկինում նա ցավ է ստացել նրանցից:

Հենց այս պատգամն է, որ պետք է հիշի  Փաշինյանը և  այն հեղափոխական գործիչները, որոնք անկեղծ ուզում են հասնել հաջողության և մնալ պատմության մեջ որպես դրական կերպարներ:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>