Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Ո՞վ է ցուցմունք գրել Ալրաղացի Լյովիկի դեմ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու ամիս առաջ քրեակատարողական ծառայությունում մի որոշում ընդունվեց, որն ուղղակիորեն կապված է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին օրերս առաջադրված մեղադրանքի հետ։ ԱԱԾ-ն տվյալներ ունի առ այն, որ Սարգսյանն է մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 2008 թվականին կատարված ավազակային հարձակման իրական պատվիրատուն։

Մոտ մեկ ամիս առաջ տեղեկություն ստացանք, որ մաքսայինի նախկին պետի տան գործով գլխավոր դերակատարի՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու և ևս 4 հոդվածներով դատապարտված նախկին գործարար, «Կոշիկի աշխարհ» ՍՊԸ հիմնադիր Արայիկ Կարապետյանի պատժի կրման ռեժիմը մեղմացվել է, որ նա «փակ տիպի» ռեժիմից տեղափոխվել է «բաց տիպի», ինչը նշանակում է, որ խցի դուռը նրա առաջ չի փակվելու, որ նա կարող է ազատ դուրս գալ կալանավայրից, գնալ աշխատանքի և միայն երեկոյան վերադառնալ և քնել խցում։ Այս մեծահոգությունը 15 տարվա ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ իր գինն ուներ, և այդ գինը եղել է Ալրաղացի Լյովիկի դեմ ցուցմունքներ գրելը։

Մեր քրեակատարողական ծառայության աղբյուրը հաստատեց տեղեկությունը, որ Լևոն Սարգսյանի դեմ ցուցմունքներ է գրել Արա Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Ա․ Կարապետյանը Հայաստանի ամենախոշոր կոշիկ ներկրողներից էր։ Գործարար աշխարհում հայտնի է «Կոշիկի Արո» մականունով։ Նա և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը դատապարտվեցին որպես բանդայի ստեղծողներ։ Գործով 10 անձ դատապարտվեց տարբեր մեղադրանքներով՝ ավազակության, հանցավոր համագործակցության մասնակցելու, պաշտոնատար անձի կոչման յուրացման, փաստաթղթերի կեղծման։ Մաքսայինի նախկին պետ, հանգուցյալ Արմեն Ավետիսյանի դեմ հարձակման գործի նյութերով ապացուցված է համարվել, որ Արայիկ Կարապետյանը, գտնվելով ԱՄՆ-ում, 2004 թվականի մայիսի սկզբին մի շարք անձանց հետ Լոս Անջելեսի ոսկերչական ընկերություններին պատկանող առևտրային ձեռնարկություններից և լոմբարդից ընդհանուր առմամբ գաղտնի հափշտակել է 150 հազար ԱՄՆ դոլարի (82.899.000 ՀՀ դրամի) արժեքներ և վերջին դեպքով, հանցակիցներին փախուստի պահին իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից բռնելուց հետո, ոստիկանության մարմնից դիմել է փախուստի ու, լքելով ԱՄՆ տարածքը, բնակություն է հաստատել Հայաստանում, որտեղ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Նիկողոսյանի հետ 2007 թվականի նոյեմբերին կազմավորել է հանցավոր համագործակցություն՝ կազմակերպված խումբ՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով»,-գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>