Երեկ ցուցարարների կողմից ԱԺ ծառայողական մեքենաներ, ապակիներ չեն վնասվել. Բաբայանը հերքում է
Երեկ ցուցարարների կողմից ԱԺ ծառայողական մեքենաներ, ապակիներ չեն վնասվել:
Այս մասին armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանը:
Նշենք, որ մամուլում հրապարակումներ էին եղել, թե երեկ ցուցարարների կողմից Աժ տարածք մտնելուց հետո վնասվել են ԱԺ ծառայողական մեքենաներ, ապակիներ: Բաբայանն ասաց, որ վնասվել է միայն ԱԺ այգին:
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը ասաց, թե երեկ բազմաթիվ մեքենաներ են վնասվել ու ինքը պահանջում է պարզել նաեւ դրանց հեղինակներին: ՀՀ ոստիկանությունից փորձեցինք պարզել՝ նման ահազանգ ոստիկանությունը ստացե՞լ է, թե՝ ոչ: Ի պատասխան լրատվական բաժնից ասացին, որ այս պահի դրությամբ ոչ ոք ոստիկանություն չի դիմել:

