Կյանքը ցույց կտա․Վազգեն Մանուկյան
«Երեկ տեղի ունեցած իրադարձությունների մասով ոչինչ չեմ ցանկանում ասել։ Ես առաջարկել եմ առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման տարբերակ և դա իմ մոտեցումն է»,- Armdaily.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը առաջարկել է․
Առաջին՝ ընդունել օրենք կամ կառավարության որոշում կուսակցությունների զարգացման մասին (այդ թվում և կուսակցությունների պետական ֆինանսավորման), միաժամանակ փոփոխել «Կուսակցությունների մասին» օրենքը:
Երկրորդ՝ ընդունել նոր ընտրական օրենսգիրք,որը կհամապատասխանի ժամանակակից պետության չափորոշիչներին և կապահովի ինչպես տեղական, այնպես էլ համապետական շահերի առկայությունը նորընտիր Ազգային ժողովում: Այս ամենն անելուց հետո միայն, նախապես հայտարարելով ողջամիտ ժամկետ, անցկացնել խորհրդարանական ընտրություններ: Անդրադառնալով հարցին,թե նախընտրական շրջանում հատկապես որ կուսակցությունների մեջ կծավալվի պայքարը, Մանուկյանը նշեց, որ դեռ հարկավոր է իրավիճակը ստաբիլիզացնել ․
«Եթե գնան իմ առաջարկած ընթացակարգով ճիշտ կլինի, իսկ հետո ով որտեղ ու ինչ կանի կյանքը ցույց կտա»։

