ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների զրույցի գաղտնալսմանն առնչվող ԱԺ քննիչ հանձնաժողով 1-ինը կկանչվի ՀՀ գլխավոր դատախազը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների զրույցի գաղտնալսմանն առնչվող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստն այսօր տեղի չի ունենա՝ ԱԺ քվեարկությունների, ապաև կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի պատճառով։ Նիստը կհրավիրվի ուրբաթ։
Մեր տեղեկություններով՝ առաջինը, ըստ ամենայնի, հանձնաժողով կկանչվի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունն է վերահսկողություն իրականացնում գործի նկատմամբ, ապահովում պատշաճ ընթացքը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

