Հայոց ցեղասպանությունը ցույց տվեց թե ինչի է հանգեցնում այլատյացությnւնը. Պուտին Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ
24
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը թույլ կտա Բրյուսելին միջամտել երկրի ներքին գործերին. Զախարովա (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն Հայոց ցեղասպանությունը ցույց տվեց թե ինչի է հանգեցնում այլատյացությnւնը. Պուտին Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրող քաղաքացիներին ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Զnhված Ադամի մայրը՝ Աբաջյանի մոր մասին Լիբանանի նախագահը կոչ է արել պահպանել պատմական հիշողությունը. հայտարարություն Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօրվա ՀՀ ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին. Սամվել Կարապետյան Անցյալի ողբերգությունը պետք է դառնա ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր. Պոլսո Հայոց պատրիարք «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ

Եթե մենք ցանկանում ենք, որ հեղափոխությունը հասնի իր տրամաբանական հանգրվանին՝ պետք է գտնել խելամիտ փոխզիջում (լուսանկար)

Ընկերներ ջան

Դրամատիկ գիշերվանից հետո հիմա բացվում է նոր առավոտը, և շատերդ երևի հարց եք ձեզ տալիս, թե հիմա ինչ է լինելու։ Որպեսզի այդ հարցին պատասխանել, նախ պետք է հասկանալ, թե երեկ ինչ եղավ, և ինչու։

Երևանի ընտրությունների ընթացքում արդեն ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը, և իր գլխավորած հեղափոխական շարժումը, փորձելու են կապիտալիզացնել ընտրությունների արդյունքները, և գնալ Ազգային ժողովի արագացված լուծարման, թեև նույն Նիկոլ Փաշինյանը մինչ այդ հայտարարել էր, որ ինքը հակված է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կազմակերպել հաջորդ տարվա մայիս-հունիսին։ Նաև ակնհայտ դարձավ, որ այդ ընտրություններում նախորդ քաղաքական համակարգը ներկայացնող ուժերը լավագուն դեպքում շեմը հաղթահարելու փոքրիկ շանս ունեն, իսկ իրենց համար վատագույն դեպքում կարող են դա էլ չհաղթահարել, և մնալ քաղաքական լուսանցքում, իսկ Նիկոլ Փաշինյանը ստանա ոչ միայն սահմանադրական մեծամասնություն Ազգային ժողովում, այլև դե ֆակտո, ոչ մի բանով չսահմանափակված իշխանություն հաջորդ հինգ տարիների ընթացքում։ Շահերի այս ակնհայտ հակասությունը պետք է բերեր բախման, ինչն էլ երեկ տեղի ունեցավ։

Սակայն ի տարբերություն նախորդող համարյա բոլոր բախումների, այս անգամ այն սրեց պաշտպանվող կողմը, ընդ որում բոլոր երեք ֆրակցիաների կոնսոլիդացված քվեարկությունը ցույց տվեց, որ դա նախապես կազմակերպված, և լավ հաշվարկված քայլ էր, որի իմաստն էր քաղաքական ճգնաժամը սրելով, տանել այն արագացված հանգուցալուծման։ Այդ հանգուցալուծման մի մասը արդեն երեկ տեղի ունեցավ, երբ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո հրաժարվեց մայիսի 8-ից ի վեր գոյություն ունեցող կոալիցիոն կառավարությունից, պաշտոններից ազատելով նրանց ներկայացնող նախարարներին, և այսուհետ մնաց մենակ կառավարության մեջ (ինչպես նաև զրկվեց ԱԺ նույնիսկ տեսական աջակցությունից)։ Հանգուցալուծման մյուս քայլն էլ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր մոտալուտ հրաժարականի մասին, որով նա փաստորեն մեկնարկ է տալիս ԱԺ լուծարման պրոցեսին։ Հենց դրանով արդեն, իրադարձությունները մտան արագացված փուլ, և հիմա, եթե հրաժարականը տեղի ունենա, մնում է ընդամենը երկու հավանական սցենար։

Առաջին սցենարը հասկանալի է՝ ԱԺ-ն նոր վարչապետ չի ընտրում, լուծարվում է օրենքի ուժով, և երկիրը գնում է նոր ընտրությունների։ Երկրորդի դեպքում ԱԺ երեք ֆրակցիաները ստեղծում են նոր խորհրդարանական կոալիցիա, ընտրում եմ նոր վարչապետ, և նա փորձում է խաղաղացնել փողոցը՝ բացարձակ անկանխատեսելի արդյունքով՝ որովհետև ինչպես կարող է խաղաղացնել, այնպես էլ կարող է տանել արյունահեղության և քաոսի։ Հասկանալի է, որ երկրի համար նպաստավոր է առաջին սցենարը, սակայն որպեսզի այն տեղի ունենա, կողմերը պետք է գան պայմանավորվածության, և գնան փոխադարձ զիջումների։ Զիջումների հնարավոր տրամաբանության մասին արդեն խոսել է ՀՅԴ Արմեն Ռուստամյանը՝ ընտրությունները անցկացնել հաջորդ տարի, բայց պայմանավորված և հուշագրով ֆիքսված ժամկետում, և ոստիկանությունը վերածել Ներքին Գործերի նախարարության, և դնել քաղաքականապես չեզոք, բոլորի կողմից ընդունելի ղեկավարի ներքո։ Պարզ է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն էլ զիջումների իրենց տրամաբանությունը ունեն, թեև դեռ հստակ չեն ձևակերպել։ Տեսականորեն, հնարավոր է նաև երրորդ սցենարը՝ երբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո կողմերը փոխադարձ համաձայնությամբ քաղաքականապես չեզոք և փոխադարձ ընդունելի, տեխնիկական վարչապետ են ընտրում, որը կարճ ժամանակում իրականացնում է ընտրությունների նախապատրաստումը խաղաղ պայմաններում, բայց այդ սցենարի հավանականությունը առայժմ մշուշոտ է։

Այս իրավիճակում, խելամիտ կլիներ, որ հենց հեղափոխական ուժը և Նիկոլ Փաշինյանը հետ կանգնեին արագացված հանգուցալուծումից, և նստեին բանակցությունների սեղանի շուրջ։ Մեր բոլորի շահերից է բխում, որ այս Ազգային ժողովը լուծարվի, տեղի ունենան նոր, ժողովրդավարական և արդար ընտրություններ, և ձևավորվի նոր քաղաքական մեծամասնություն, որը կներկայացնի երկրի բնակչությանը, և նրա արջև հետագա զարգացման համար լիարժեք քաղաքական պատասխանատվություն կստանձնի։ Մեր բոլորի շահերից է նաև բխում, որ այդ պրոցեսը տեղի ունենա անցնցում և առավել ևս անարյուն, և ոչ մի փուլում տեղի չունենա լեգիտիմության խախտում՝ դա ակնթարթորեն կարող է բերել արտաքին ուժերի միջամտության։

Սա հնարավոր է, եթե հեղափոխական ուժը գիտակցի, որ ի տարբերություն մայիսի, հիմա ձևավորվել է ուժերի ասիմետրիկ բալանս, և միայն փողոցի ուժային ճնշումը այլևս բավարար չի ԱԺ-ն ցրելու համար, իսկ իրավական դաշտում հարձակվողական գործողությունների արսենալն էլ արդեն փաստացի սպառված է։ Պաշտպանվող կողմը, որքան էլ քաղաքականապես թուլացած և հեղինակազրկված լինի, պաշտպանված է գործող սահմանադրությամբ, և վերահսկելով իշխանության բարձրագույն մարմին հանդիսացող Ազգային Ժողովը, մանևրի զգալի դաշտ ունի, որից այն հենց այնպես չի հրաժարվի։ Եթե մենք ցանկանում ենք, որ հեղափոխությունը հասնի իր տրամաբանական հանգրվանին, բայց միաժամանակ առանց անդառնալի կորուստների, պետք է գտնել խելամիտ փոխզիջում, որը պաշտպանվող կողմին կտրամադրի բավարար երաշխիքներ և ստիմուլներ՝ հրաժարվելու սեփական լեգիտիմության վերջին պատվար հանդիսացող ԱԺ-ից, և ճանապարհ կբացի նոր ընտրությունների համար։ Կարծում եմ, որ պաշտպանվող կողմը հիմա սպասում է այդպիսի առաջարկի, և հուսով եմ, որ հետագա զարգացումները կգնան այդ հունով։

Այսքանով բոլորիդ լավ օր եմ ցանկանում, խաղաղ ու անցնցում։

Քաղաքագետ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>