«Պոլի փետ լինի՝ մենակ մեզնից լինի». պաշտոն՝ Տիգրան Ավինյանի համակուրսեցուն
«Հրապարակ. թերթը գրում է. «Նոր իշխանություններն ամեն օր ապացուցում են «պոլի փետ լինի՝ մենակ մեզնից լինի» ՀՀՇ կարգախոսի արդիականությունը: Նրանք կարծում են, որ ԺԵԿ-ի պետերն էլ պիտի իրենց թիմից լինեն:
Երեկ տեղեկացանք, որ ազատվել են «Արարատ ՋՕԸ»-ի՝ Ջրօգտագործողների ընկերության պետ, երիտասարդ Վանյա Թաթիկյանից եւ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Նշան Հակոբյանին:
Վերջինիս համար միջնորդել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը. Հակոբյանն ու Ավինյանը համակուրսեցիներ են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

