Ինչի մասին են խոսել Փաշինյանն ու Պուտինը կարճատև զրույցի ընթացքում Դուշանբեում. Տեսանյութ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Նա կարճատև զրույց է ունեցել Փաշինյանի հետ, կարճատև զրույց է ունեցել նաև Դոդոնի հետ: Հենց նոր»,- մեջբերում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին ՏԱՍՍ գործակալությունը:
Ըստ Պեսկովի, Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել Հայաստան իր այցի հեռանկարները: Նրանք զրուցել են օպերատիվ, ընթացիկ հարցերի շուրջ:
Zham.am

