Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան սպասվում է մյուս տարի. Ուշակով
ՌԴ նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը հայտնել է Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի մոտավոր ժամկետները: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
- Իրոք, քննակվել է Հայաստան նախագահի հնարավոր այցի կազմակերպման հարցը, սակայն հստակ ժամկետներ դեռ չեն քննարկվել: Կարծում եմ, հարկավոր է աչքի տակ առնել մյուս տարին, - ասաց Ուշակովը լրագրողների հետ ճեպազրույցում:
Ըստ Ուշակովի, երկու երկրների ղեկավարները կհանդիպեն ԱՊՀ երկրների գագաթաժողովին՝ Դուշանբեում, ՀԱՊԿ-ի նստաշրջանին Աստանայում և ԵԱՏՄ գագաթաժողովին Մոսկվայում:
Zham.am

