Հայոց ցեղասպանությունը ցույց տվեց թե ինչի է հանգեցնում այլատյացությnւնը. Պուտին Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ
24
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը թույլ կտա Բրյուսելին միջամտել երկրի ներքին գործերին. Զախարովա (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն Հայոց ցեղասպանությունը ցույց տվեց թե ինչի է հանգեցնում այլատյացությnւնը. Պուտին Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրող քաղաքացիներին ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Զnhված Ադամի մայրը՝ Աբաջյանի մոր մասին Լիբանանի նախագահը կոչ է արել պահպանել պատմական հիշողությունը. հայտարարություն Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօրվա ՀՀ ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին. Սամվել Կարապետյան Անցյալի ողբերգությունը պետք է դառնա ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր. Պոլսո Հայոց պատրիարք «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ

Նիկոլը և Ազգային ժողովում նրա օպոնենտները կվտանգեն առաջին հերթին ամբողջ երկրի շահերը (լուսանկար)

Ընկերներ ջան

Ենթադրում եմ, որ Երևանի ընտրությունների հետ կապված առաջին էմոցիոնալ ռեակցիան արդեն անցել է, ու հիմա սկսում եք մտածել, թե սրան ինչ է հետևելու։ Քանի որ Երևանի ընտրությունները արդյունքում վերածվեցին հեղափոխական կուրսի շարունակության, և Ազգային ժողովի ցրման օգտին քվազի-հանրաքվեի, հիմա հիմնական հարցը հենց Ազգային ժողովի ցրումն է և նոր ընտրությունների կազմակերպումը։ Ու թեև էմոցիոնալ և բարոյա-հոգեբանական դաշտում սա կարծես անհերքելի հարց է, ռացիոնալ քաղաքականության դաշտում խնդիրը շատ ավելի բարդ է, և ահա թե ինչու։

Կա Ազգային ժողովի ցրման երկու տարբերակ՝ առկա սահմանադրական կարգավորման շրջանակներում, և սահմանադրության փոփոխության միջոցով (բայց ևս սահմանադրական ճանապարհով)։ Տեսականորեն, կա նաև վարչապետի սիրած "հրապարակի ուժով" Ազգային ժողովի ցրումը, բայց այն ունի այն քանակությամբ վտանգավոր հետևանքներ, որ նույնիսկ չարժի լուրջ քննարկել (թեև չի կարելի բացառել)։

Առկա սահմանադրական կարգավորման շրջանակներում, վարչապետը պետք է հրաժարական տա, երկու անգամ պետք է չնտրվի նոր վարչապետ, և Ազգային ժողովը ցրվի օրենքի ուժով։ Սահմանադրության փոփոխության տարբերակում, սկզբից պետք է հավաքել առնվազն 200 000 ընտրողի ստորագրություն, հետո հրապարակի ուժով հարկադրել, որ Ազգային ժողովը առնվազն 70 ձայնով ինքնալուծարման հնարավորության հարցը դնի հանրաքվեի, հետո հանրաքվեում հավաքել առնվազն 650 000 ձայն, հետո էլ արդեն փոխված սահմանադրության պայմաններում (որը ուժի մեջ է մտնում անցումային շրջանից հետո), նորից հրապարակի ուժով հարկադրել, որ Ազգային ժողովը որոշում ընդունի ինքնալուծարման մասին։

Պարզ տրամաբանությունը հուշում է, որ երկրորդ ճանապարհը ոչ միայն երկար է, այլև պակաս հավանական, քանի որ ամեն մի էտապ իր մեջ իրականացման լուրջ ռիսկեր ունի, և պահանջելու է ամեն անգամ հեղափոխական ճամբարի ուժերի գերագույն լարում։ Նաև, անցնող ժամանակը իր մեջ նորանոր ռիսկեր է ծնում իշխանության համար, ուստի տրամաբանական է, որ հեղափոխական իշխանությունը գնա առաջին ճանապարհով։ Սակայն այստեղ էլ ուրիշ կարգի բարդություն է առաջանում։

Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ֆորմալ իմաստով Ազգային ժողովը իրավունք ունի նոր վարչապետ նշանակելու, և դրանով խուսափի ցրվելուց։ Թեև այսօր գործող քաղաքական գործիչներից որևէ մեկը թերևս պատրաստ չի իր վրա վերցնել կամիկաձեի դերը և դառնալ "հակահեղափոխական" վարչապետ այս իրավիճակում, կա առնվազն մեկ նախկին քաղաքական գործիչ, որը կորցնելու բան առանձնապես չունի, և կարող է այդպսիսի ռիսկի գնալ, ընդ որում ունենալով թաքնված դաշնակիցներ թե երկրի ներսում, և թե դրսում։ Իհարկե, սթափ հայացքով դա լիակատար արկածախնդրություն է թվում, բայց մինչև այժմ պատմության մեջ եղած ցանկացած հեղաշրջում էլ արկածախնդրություն է եղել, և ոմանք հաջողության են հասել։

Մինչև այժմ Նիկոլ Փաշինյանին հենց այդ ռիսկն է անհանգստացրել, և հենց դրա համար էր պետք 80%+ ձայնը Երևանի ընտրություններում, որպեսզի այդ ռիսկը չեզոքացվի։ Սակայն ֆորմալ տեսանյունից, Երևանի ընտրություններոմ ստացած 294 հազար ձայնը երկրի գրանցված ընտրողների ընդամենը 11,5% է, և նունիսկ նախորդ ԱԺ ընտրություններին մասնակցած ընտրողների 20% է, իսկ մնացած ընտրողների կարծիքը ոչ ոք ճշգրիտ չգիտի (և չի իմանա, մինչև նոր համապետական ընտրություններ չլինեն)։ Որքան էլ որ Նիկոլը փորձի Երևանի ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես միարժեք արգումենտ, հակառակ կողմը, ելնելով սեփական ինքնապահպանման բնազդից, դիմադրելու է, և փորձելու է նրան մղել ռիսկային զոնա, որտեղ հրաժարականից հետո հնարավոր են դառնում անկանխատեսելի զարգացումներ։

Երկրի և հասարակության շահն է, իհարկե, որպեսզի տեղի ունենա Ազգային ժողովի նոր, ժողովրդավարական ընտրություններ, և այս թնջուկը վերջապես հանգուցալուցվի։ Հասարակության շահն է նաև, որ Նիկոլը և իր հեղափոխական դաշինքը այլևս չհավաքի 80% ձայն այդ ընտրություններում, քանի որ սա կբերի նախորդի նման միակուսակցական համակարգի առաջացման (թեև, Ազգային ժողովում բոլոր դեպքերում ոչ մի ուժ չի կարող ունենալ 70%-ից ավել տեղ)։ Սա պահանջում է, մի կողմից, Ազգային ժողովի լուծարում, իսկ մյուս կողմից, հեղափոխական հռետորաբանությունից անցում երկրի զարգացման օրակարգի ձևավորմանը, և դրա շուրջ ավելի լայն քաղաքական համաձայնության կայացմանը։ Այստեղ է, որ թե հասարակության, թե հեղափոխական ճամբարի, թե ՀՀԿ-ի, և թե մյուս քաղաքական ուժերի շահերը կարող են համընկնել։

Սակայն որպեսզի դա տեղի ունենա, կողմերին պետք է իրար հետ պայմանավորվել, և այս անգամ արդեն իրար տալ խելամիտ, և հանրության առաջ վավերացված երաշխիքներ՝ իրավիճակի սահմանադրական և ժողովրդավարական հանգուցալուծման վերաբերյալ։ Այլապես, իրար կոշտ հակազդելով, և մղելով ընդհանուր իրավիճակը ռիսկային տարածք, Նիկոլը և Ազգային ժողովում նրա օպոնենտները կվտանգեն առաջին հերթին ամբողջ երկրի շահերը։ Խաղերի տեսությունում հայտնի է, որ կան վիճակներ, որում ամեն կողմը որոշակի բան զիջելով, շահում է ավելի շատ, քանի որ չպայմանավորվելը դիմացինի հետ բերում է ընդհանուր մեծ կորստի, դա մասնավորապես ճիշտ է այն դեպքում, երբ կա արտաքին երրորդ կողմ, որը շահում է բանակցող կողմերի ձախողման դեպքում։ Այսօր հենց այդպիսի վիճակ է ստեղծվել, և ես կուզեի, որ մենք բոլորս դա հասկանանք, և օգնենք քաղաքական հավասարման կողմերին՝ գնտել խելամիտ բանակցային լուծում, որը երկիրը առաջ կտանի։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>