ԲՀԿ կենտրոնական շտաբում ահազանգեր են ստացվել ընտրախախտումների վերաբերյալ (տեանյութ)
Դիտել նաև
Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան
Համար մեկ է տրվել
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ»
Փաշինյանի քարոզարշավի «հյուրասիրություններն» իրականում ՔՊ-ն է կազմակերպում
ԲՀԿ կենտրոնական շտաբում ահազանգեր են ստացվել ընտրախախտումների վերաբերյալ, այս մասին ֆեյսբուքյան առցանց հեռարձակմամբ տեղեկացրեց Երևանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: «Մենք արդեն ստանում ենք տարբեր ահազանգեր: Եթե հիշում եք, ընդամնեը 15 օր առաջ խորհրդարանն ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունները, որտեղ հստակ նշված է, որ քվեարկած քվեարթերթիկը հրապարակելը, սոցիալական ցանցում դնելը քրեորեն պատժելի արարք է: Բայց այսօր մեր դիտորդները, վստահված անձինք մեզ տրամադրեցին տեղեկություն, որ Քաղաքացիական պայմանագրի ակտիվիստն իր էջում դրել է իր քվեարկած քվեաթերթիկը: Հորդորում ենք ԿԸՀ-ին, որպեսզի նման խախտումներ չլինեն»,- ասաց Նաիրա Զոհրաբայնը:

