Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան
13
Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Պատերազմ Արցախում
Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ

Հուշակոթող՝ Թալիշի վերաբնակեցման առիթով. ՎԵՐԱԴԱՐՁ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուշակոթող Թալիշի վերաբնակեցման առիթով, որը տեղադրվելու է Թաշիշում։

Հուշակոթողի հեղինակը Վարազդատ Համբարձումյանն է, ով այն անվանել է «ՎԵՐԱԴԱՐՁ»:

Կից տեսանյութում դուք կտեսնեք այս թեմայով Գարիկ Հովհաննիսյանի զրույցը Վարպետի հետ:

Զրույցի տեքստը՝ ստորև:

- Երեկ Խաչիկենց տուն էի գնացել, Կասկի
- Խաչիկն ով ա՞:
- Լուսաղբյուրի… էդ զոհված էրեխեն:
- հա, բան… Գյումրի՞
- Հա.. դե բանն ա, որ շրջանն ա էդ
- Արթիկ՞
Անիին կպած էլի: Լիճը որ կա:
- Հա… էն փոքր թուրը, որ…
- Հա…
- Ոնց էին ծնողները՞
Լավ էին… Իմ մոտ՝ իրանց հանդիպելու պահանջ ա առաջացել: Ժամանակ առ ժամանակ կարոտում եմ իրանց… Խոսք են տել, ր Խաչիկ պիտի ունենան, Խաչիկ ծնվի… իրանց մոտ շատ անհուսալի էր վիճակը՝ հիասթափված… Դե ծանր խաչ են տարել: Բայց փառք Աստծո, մեջները կյանք ա լցվում. Հավատում են, որ Խաչիկ ունենան, Խաչիկը երկնքից պիտի էդ ապերին օգնի: Այսինքն՝ չի վերջանում էլի ոչ մի բան… Հլը ինչքան Խաչիկներ են ծնվելու..

***

Ինչ անենք՞… Թալիշը, ինչ կարծիքի ես, ե՞րբ կվերջացնենք… Տանենք դնենք
Դե… եթե էս եղանակին էլի շարունակես…
Դե եղանակին որ նայենք… էսօր, էս եղանակին, էրեխեքը սահմանի վրա հայրենիք են պաշտպանում… դե մենք էլ՝ տանկ քշել չգիտենք էլի… հիմա, որ տանկ քշել չգիտենք՝ մեր ձեռից ինչ գալիս ա՝ էդ պիտի անենք: Մեր ձեռից գալիս ա, որ մեր խաչերին, քանդակներին ուժ տանք, խոսք տանք, որովհետև, երբ որ մի բան հավատքով ես անում, ինքն անպատասխան չի մնում, ինքը մեծ ուժ ա ստանում: Եվ էդ հավատով պատրաստված քարերի կարիքն էսօր կա սահմաններիի վրա: Գիտե՞ս, ոնց ա ոգևորում: Հետո՝ մենք… մենք իրավունք չունենք չհավատալու: Մեր ամբողջ պատմությունը հավատի վրա ա կառուցված: Մենք միշտ ծանր փորձություններից դուրս ենք եկել պատմության մեջ՝ մեր հավատի ուժով, որվհետև, անհավատ պատերազմ՝ ես չեմ հասկանում: Հետո՝ ամեն ազգի մի բան ա տալիս Աստված. Մեզ տվել ա , որ մենք մեր խաչը հավատքի ուժով կրենք: Հիմա՝ մի հարց էլի. – Հավատալն ա՞ հեշտ, թե՞ չհավատալը: Ինձ թվում ա՝ հավատալն ավելի դժվար ա, քան չհավատալը: Կարաս ասես՝ չեմ հավատում ու վերջ, բայց մեծ գործերը հավատքի ուժի շնորհիվ ա: Հավատքը մարմնավորում ա դառնում, կենդանի օրգանիզմ ա դառնում, հավատքը գործի ա վերածվում, հավատքը հրաշքներ ա գործում:

Հիմա հեշտ ա ասել՝ Թալիշը տվել ենք ու վերջ, բայց չէ, մենք հավատում ենք որ… հավատում ենք, որ… ես առաջինը հավատում եմ, որ վերածնունդ պետք ա տեղի ունենա մեր հոգիների մեջ, մենք պետք ա վերափխվենք: Մենք պետք ա վերադառնանք նախ մենք մեր հոգու մեջ, մեր կորցրած… մենք շատ արժեքներ կա, որ կորցրել ենք. Թեկուզ, որ չենք հվատում, արդեն կորցրել ենք հավատը. Պիտի հավատանք հավատալուն, հետո… էդտեղից ա սկսվում վերադարձը: Ես հավատում եմ, որ հրաշք ա տեղի ունենալու, հայերը սկսելու են վատ արարքից ամաչել: Ես չեմ պատկերացնում խաբող հայ, գողացող հայ: Չեմ հավատում, որ սուտը պետք ա բարձր արժեք ունենա հայաստանում՝ ընդհակառակը՝ մաքրությունը, շիտակությունը. դա պետք ա լինի բարձր արժեք: Ես հավատում եմ, որ Հայաստանը աշխարհի վրա մի օր մարգարիտ ա դառնալու, մարգարիտ՝ գեղեցկության, ճշմարտության, ճշմարտախոսության: Ինձ թվում ա, էդպիսի օրեր եղել են Հյաստանում, որ ոչ թե հավատացել են, այլ հավատը եղել ա կյանք, հավատքը եղել ա կենդանի, մարդուց կենդանի: Չի նշանակում, որ ինքը չի երևում /հավատը/ ինքը ստից հրինվածք ա: Ինքը մեծ մարմնավորում ունի: Ինքը մեծ զորություն ունի: Եվ էդ հավատքի ուժն ա, որ մեզ պետք ա մղի դեպի անհավանական բաներ: Հիմա, իմ ասածներն անհավանական կարող ա թվա: Ասենք՝ Թալիշը՝ ծաղկած. Էն գյուղերը, որ վերվել են Հայաստանում, դրանք ծաղկելու են. Համենայն դեպս՝ ես հավատում եմ և հավատքով էլ տանելու ենք տեղադրենք էդ խաչքարը: Իսկ ուրիշ ի՞նչ պետք ա անենք. ասենք վայ, չենք հավատում, կործանվել ենք. Չէ՛, չենք կործանել, փորձություն ենք անցնում, ծանր փրձություն: Ամեն մեկս, մեր մեջ, ուժ ու կարողություն պիտի գտնի և ձեռքից ինչ գալիս ա, ինչքան լավ բան կա, պետք ա անի. Սա ա կյանքի իմաստը: Մեկ ա, կյանքներս անցնում ա. Հիմա՝ խաբեբա կմեռնենք, սրիկա կմեռնենք… մեկ ա՝ մեռնելու ենք, արեք, լավ մարդ մեռնենք էլի, լավ մարդ. Այ, հավատալու պես բան ա. Եթե չես հավատում, կարաս վաղը ինչ ուզում ես՝ անես. Մեկ ա՝ չենք հավատում, ամեն ինչ սուտ ա… դե մի կարճ կյանք ա, բերեք՝ ոնց ուզում ենք, տենց էլ ապրենք: Հավատքը իր մեջ ծնում ա ամոթխածություն, հավատքը հիշեցնում ա, որ մի մեծ աչք վերևից նայում ա: Չի նշանակում, որ էսօր ինչ ուզում անում ենք՝ վկա չունենք. Վկա ունենք. Այ էդ հավատքի աչքն ա , որ երկնքից մեզ ա նայում և հուսամ, որ էդ աչքը չի հիասթափվի մեր ազգից, և մենք էլ կլցվենք լավ բան անելով: Ես ցանկանում եմ իմ պատրաստած քարին ւժ ու կարողություն, ով նայի՝ ոգևորվի. Ամաչեն վատ արարքներից: Էդ քարին նայելով, պիտի ամաչեն վատ արարքներից: Ոչ թե մենակ ամաչեն ամաչելու համար, այլ չանեն, հասկանան, որ պետք չի անել: Այ մարդ, ինչքան արել եք հերիք ա էլի, մի քիչ փոխվեք: Փոխվել ա պետք, վերադառնալ մեզ, վերադարձ դեպի մեր հոգին: Եթե էդ վերադարձը և վերածնունդը տեղի ունենա, թուրքը կաթվածահար կլինի: Թուրքը՝ ի չիք: Էն որ ասում ա, ետինս անցիր, սատանա. թուրքը կանցնի մեր ետևը, կվերանա, ի չիք կլինի: Մի խոսքով՝ մեր խաչը հավատքով, պատվով կրելու ժամանակներ են: Ես ոչ թե ուզում եմ սիրուն բառեր ասեմ, այլ, ես ինքս էլ ուզում եմ իմ ասածին հավատամ: Ես ինքս, իմ ասածին հավատալու կարիք ունեմ և առաջինը ցանկանում եմ ինձ. Ես ինձ մեծ հավատք եմ ցանկանում: Եվ թող, էդ իմ պատկերացրած հավատքը մերանի պես տարածվի մեր ժողովրդի մեջ: Հավատւմ եմ, որ մի օր Հայաստանը մարգարիտ ա դառնալու աշխարհի համար, որպես մաքուր երկիր, որտեղ չեն ստում, որտեղ խարդախություններ չեն անում: Եվ եթե կա մեկը, որ ուզում ա արդար ապրի, ես կուզեմ, որ գա Հայաստանում ապրի: Արդարների երկիր: Տա Աստված՝ կատարվի իմ երազանքը: Էսքանը
- Շնորհակալություն՝ Վարպետ ջան:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>