Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան ԵՄ–ն ոչնչացնում է Հայաստանում ժողովրդավարության վերջին մնացորդները. քաղաքագետ Ստեփան Դանիելյան
2
Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Ձեր մեղավորությունն է, որ Հայաստանի փոքրիկ Հիտլերը բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում. Արեգնազ Մանուկյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Գիտակցում եմ այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս մեր մերձեցումը. Ուրսուլա Ֆոն դեր Լայենը իրենց կողմից Հայաստանի վրա նշանակված բռնապետ Փաշինյանին ՀՀ-ն բռնապետություն է, ղեկավարն է հրահանգ տալիս՝ ում պետք է բռնել, ում՝ չէ, ում ասֆալտին պառկեցնել Հայաստանը սահուն կերպով գլորվում է դեպի ֆաշիստական ռեժիմ. Արեգնազ Մանուկյան Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Արյունոտ Ուրսուլա....Հայաստանը մանիպուլյացիների զոհն է. Լարիսա Ալավերդյանը խայտակառակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձնատունը․ «Հրապարակ» ԵՄ–ն ոչնչացնում է Հայաստանում ժողովրդավարության վերջին մնացորդները. քաղաքագետ Ստեփան Դանիելյան Ձեր մեղավորությունն է, որ Հայաստանի փոքրիկ Հիտլերը բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում. Արեգնազ Մանուկյան «Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Ռուսաստանից սկսել են վախենալ Ամառվա տապ, անջուր Երևան. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները Հուլիսի 4-ին՝ ճանապարհային սահմանափակումներ Երևանում Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան Իրանի գերագույն առաջնորդի սպանության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից. Զոլկադր ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող» Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու

Հայաստանի և Շվեյցարիայի գլխավոր դատախազները պայմանավորվել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձման գործերով համագործակցությունն ակտիվացնելու շուրջ

Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհաննեսբուրգում շարունակվող Դատախազների միջազգային ասոցիացիայի համաժողովի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպումներ է ունենում մասնակից տարբեր երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ: Քննարկվում են իրավական փոխօգնության և այլ ոլորտներում դատախազական կառույցների միջև գործակցությանն առնչվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Մասնավորապես՝ Շվեյցարիայի գլխավոր դատախազ Միշել Լաուբերի հետ կայացած երկկողմ հանդիպման ընթացքում Արթուր Դավթյանը մեծապես կարևորել է Հայաստանում իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի ներկայիս ակտիվացման համատեքստում Շվեյցարիայի իրավապահ մարմինների հետ ամենաօպերատիվ և սերտ համագործակցությունը: ՀՀ գլխավոր դատախազի կողմից առանձնահատուկ շեշտադրվել է հատկապես փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները համապատասխան բանկային համակարգերի ներգրավմամբ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես օֆշորային գոտիներ տեղափոխելու հանգամանքների բացահայտման գործում Հայաստանի և Շեյցարիայի դատախազությունների միջև անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, փոխադարձ իրավական օժանդակության ցուցաբերման գործընթացների խթանման անհրաժեշտությունը:

Ընդգծելով Հայաստանի հետ համագործակցությունը միջազգային հանցավորության դեմ պայքարում՝ Շվեյցարիայի գլխավոր դատախազը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել վերոնշյալ ուղղություններով ՀՀ իրավապահ մարմինների նախաձեռնություններին:

Հանդիպման արդյունքում երկու երկրների գլխավոր դատախազների միջև ձեռք են բերվել գործնական և առարկայական պայմանավորվածություններ՝ մասնավորապես հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների հայտնաբերման և վերադարձման հարցում համագործակցության շուրջ:

Արթուր Դավթյանը երկկողմ հանդիպում է ունեցել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների դատախազության պատվիրակության ղեկավար Ալի Ալալեելիի հետ: Կողմերն ընդգծել են, որ տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը խթանել է քաղաքացիների փոխայցելությունները, ինչով պայմանավորված՝ վերջին շրջանում նշանակալիորեն ինտենսիվացել է նաև Հայաստանի և ԱՄԷ դատախազությունների միջև փաստաթղթաշրջանառությունը: Գոհունակություն հայտնելով այս առումով ձևավորված գործակցության նախադրյալների կապակցությամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվածություներ են ձեռք բերել իրավական փոխօգնության շրջանակներում փոխադարձ շփումներն առավել դինամիկ, օպերատիվ, համակարգված և արդյունավետ դարձնելու շուրջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>