Փարիզում 7 մարդու դանակահարած աֆղանստանցին ձերբակալվել է
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է մի աֆղանստանցու, ով մեղադրվում է անցած գիշեր Փարիզի կենտրոնում 7 հոգու դանակահարելու մեջ, այս մասին հաղորդում է «Ազատությունը»:
Հաղորդվում է, որ տուժածներից առնվազն 4-ի վնասվածքները ծանր են: Դանակահարվածներից 2-ը բրիտանացի զբոսաշրջիկներ են:
Իրավապահները տեղի ունեցածն առայժմ չեն բնութագրում որպես ահաբեկչական գործողություն:

