Արայիկ Հարությունյան. Ոնց որ դեռ կան փոքր թվով տնօրեններ, որոնք պարտադրանքի լեզվով են խոսում
Դիտել նաև
«Ինչո՞ւ չեն դատապարտում, որ եկեղեցական ծեսը փորձ է արվում օգտագործել քարոզչական նպատակով»․ Սերգեյ Հարությունյան
3 միլիոնանոց «ժողբաստիոն» Հայաստանում արդեն 40-ից ավել քաղբանտարկյալ ունենք. փաստաբան
Ոստիկանությանը կարգադրագիր կտրամադրի Ջալալ Հարությունյանին կալանավորելու համար
Արայիկ Հարությունյանի կադրը խոշոր գումարներ է հափշտակել
Գեներալ-լեյտենատի ուսադիրներ կրող անձը ձգտում է վաղեմության ժամկետը անցնելու հիմքով խուսափել պատիժը կրելուց․ փաստաբան
Շատ շնորհակալ եմ բոլոր այն տնօրեններին ու ուսուցիչներին, ովքեր արձագանքում են երկրում տեղի ունեցող փոփոխություններին, նոր շունչ են հաղորդում դպրոցներին, ուսումնական պրոցեսին։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Բայց ոնց որ դեռ կան փոքր թվով տնօրեններ, որոնք պարտադրանքի լեզվով են խոսում։ Հարգելիներս, հիշեք, որ ձեր աշակերտները Սերժ Սարգսյան են մերժել։ Սիրելի աշակերտներ, պաշտպանե՛ք ձեր իրավունքները՝ ամենայն հարգանքով պարտադրողների հանդեպ, սիրո եւ համերաշխության մթնոլորտում»,- ասված է Հարությունյանի գրառման մեջ։

