ՕԵԿ-ականները խնջույք են կազմակերպել՝ ազդարարելով քարոզչության մեկնարկը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՕԵԿ-ականներն իրենց 115 հոգանոց ավագանու կազմով և ակտիվով ընտրությունների ցանկը երեկ ԿԸՀ ներկայացնելուց հետո խնջույք են կազմակերպել և համացանցը հեղեղել լուսանկարներով: Մոտ 500 մարդ է մասնակցել, ազդարարել են քարոզչության մեկնարկը՝ պարել են, կենացներ ասել, քաղաքական թեմաներ շոշափել՝ անդրադառնալով Ռ. Քոչարյանի ակտիվացմանը։
Հայտարարել են, որ աջակցելու են հեղափոխությանը` իրենց սեփական օրակարգով: Ելույթ ունեցողներից մեկն ասել է․ «Մեր ցուցակը գլխավորող Մհեր Շահգելդյանը երկրում հարգված ու պարկեշտ անձնավորություն է, իսկ Արթուր Բաղդասարյանի վարկանիշն օրեցօր վերելք է ապրում, քանի որ ժողովուրդը համոզվեց, որ մենք ո՛չ արյան հետ կապ ունենք, ո՛չ էլ թալանի, իսկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջի ամսական դիտումները գերազանցում են 1 միլիոնը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

