Խոշոր ավտովթար. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի փոխնախարարներից մեկի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։10-ի սահմաններում Toyota Corola մակնիշի 005 BB 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում, իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ այն սպասարկում է փոխնախարարներից մեկին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը միայնակ է եղել։
Մանրամասները՝ Shamshyan.com -ում:

