Թեկնածու ուժերն անցել են գործի
Դիտել նաև
Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան
«Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան
Գագիկ Ծառուկյանն չի մասնակցելու առաջին համարների բանավեճին. Իվետա Տոնոյան
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
«Հրապարակ» թերթը գրում է. Թեեւ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է սեպտեմբերի 10-ից, բայց արդեն թեկնածու ուժերն անցել են գործի: Նրանք հանդիպումներ են ունենում տարբեր վարչական շրջաններում, օգտվում են սոցիալական ցանցերից ու լրատվամիջոցներից։
Նաեւ սկսել են հանձնաժողովի անդամների վերապատրաստումները, վստահված անձանց, կուսակցության անդամների, համակիրների թրեյնինգները: Ի դեպ, այս օրերին բողոքի ակցիաներ են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի դեմ՝ նրա հրաժարականի պահանջով։ Երեկ Անդրիաս Ղուկասյանն էր ԿԸՀ-ի մոտ՝ քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանի ամուսինը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

